Աւօ Մումջողլեան Հասաւ Կիսաւարտական
Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին տեղի ունեցաւ Լիբանանի զոյգ աղջկանց աւարտականի մրցումը:
Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա ակումբին մաս կազմող Լեթիսիա եւ Թալիա Ազար քոյրերը տիրացան տիտղոսին` աւարտականին 3-2 արդիւնքով յաղթելէ ետք Մէյսա Պըսէյպես (Պէյրութ – 1875) եւ Միրիամ Հապաշ (Նատուա Քամաթիէ) զոյգին:
Երրորդ դիրքը գրաւեցին Նոել Քէշիշեան – Լարա Քեչեպաշեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Աննա եւ Նինա Մարգարեան քոյրերը (Անդրանիկ Պէյրութ):
Ինչ կը վերաբերի տղոց անհատական մրցումներուն, յստակացան կիսաւարտականի իրենց տոմսերը ապահովող մարզիկներուն անունները:
Աւօ Մումջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ) քառորդ աւարտականին 3-2 արդիւնքով յաղթեց Ֆետի Քիուանի (Մոն լա Սալ), Հիլալ Մուխթար (Լիուա Սայտա)` Մոհամետ Համիէի (3-0), Ղալեպ Ֆահըս (Ժընուպ Թուլ) 3-1 արդիւնքով` Մալեք Թաուիլի (Անդրանիկ Պէյրութի), եւ վերջապէս Ռաշիտ Պըպպօ (Ֆետի Աքտաս)` Ուսամա Հըմսիի (Ռիատի Պէյրութ), 3-0 արդիւնքով:



