
Լիբանանի ճատրակի Ա. դասակարգի խմբային ախոյեանութեան մրցումներուն, որոնք տեղի կ՛ունենան ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ (Նաքքաշ), երէկ գիշեր տեղի ունեցան 7-րդ հանգրուանի հանդիպումները:
ՀՄԸՄ Անթիլիաս ցարդ կը հանդիսանայ միակ խումբը, որ իր կատարած եօթը մրցումներն ալ աւարտած է յաղթանակով` ապահովելով առաւելագոյն 14 կէտը:
Երէկ ՀՄԸՄ յաղթանակ արձանագրեց Լիբանանեան բանակին դէմ` 4,5-1,5 արդիւնքով: ՀՄԸՄ մրցեցաւ առանց հայրենի կրանտմասթըր Գաբրիէլ Սարգսեանի:
Երկրորդ դիրքին վրայ գտնուող Անսար 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Սովիեթներուն հետ:
Անդրանիկ Անթիլիաս 4,5-1,5 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Ահլի Սայտայի դէմ, Անիմասիոն յաղթեց Քֆարշիմայի 5,5-0,5, մինչ վերջին մրցումը` Ֆրերներուն եւ Թանմիէի միջեւ, աւարտեցաւ 3-3 հաւասարութեամբ:
Ստորեւ` դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- ՀՄԸՄ Անթիլիաս | 7 | 0 | 0 | 14 (35,5) |
| 2.- Անսար | 5 | 2 | 0 | 12 (27) |
| 3.- Անդրանիկ Անթիլիաս | 5 | 1 | 1 | 11 (27,5) |
| 4.- Ֆրերներ | 4 | 1 | 2 | 9 (25,5) |
| 5.- Սովիեթներ | 3 | 1 | 3 | 7 (22) |
| 6.- Անիմասիոն | 3 | 0 | 4 | 6 (21) |
| 7.- Ահլի Սայտա | 3 | 0 | 4 | 6 (19,5) |
| 8.- Լիբանանեան բանակ | 1 | 0 | 6 | 2 (13,5) |
| 9.- Թանմիէ | 0 | 2 | 5 | 2 (11) |
| 10.- Քֆարշիմա | 0 | 1 | 6 | 1 (7,5) |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (անոնք կը սկսին երեկոյեան ժամը 18:30-ին).
Անիմասիոն – Թանմիէ
Անդրանիկ Անթիլիաս – Ֆրերներ
Սովիեթներ – Ահլի Սայտա
ՀՄԸՄ Անթիլիաս – Անսար
Քֆարշիմա – Լիբանանեան բանակ


