
Լիբանանի ճատրակի Ա. դասակարգի խմբային ախոյեանութեան մրցումներուն, որոնք տեղի կ՛ունենան ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ (Նաքքաշ)` մասնակցութեամբ 10 խումբերու, երէկ կատարուեցան 6-րդ հանգրուանի հանդիպումները:
ՀՄԸՄ Անթիլիասի կազմը արձանագրեց իր 6-րդ յաջորդական յաղթանակը, այս անգամ… 6-0 արդիւնքով պարտութեան մատնելով Քֆարշիման:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, ՀՄԸՄ Անթիլիաս առանձնացաւ պարագլուխի դիրքին վրայ, որովհետեւ իր ետին գտնուող Անսար 3-3 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Անդրանիկ Անթիլիասի հետ:
Ֆրերներ 3,5-2,5 արդիւնքով յաղթեցին Անիմասիոնին, Ահլի Սայտա 5,5-0,5 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Թանմիէի դէմ, մինչ վերջին մրցումին Սովիեթներ 4-2 արդիւնքով յաղթեցին Լիբանանեան բանակին:
Ստորեւ դասաւորումը` 6-րդ հանգրուանէն ետք.
Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
1.- ՀՄԸՄ Անթիլիաս | 6 | 0 | 0 | 12 (31) |
2.- Անսար | 5 | 1 | 0 | 11 (24) |
3.- Անդրանիկ Անթիլիաս | 4 | 1 | 1 | 9 (23) |
4.- Ֆրերներ | 4 | 0 | 2 | 8 (22,5) |
5.- Սովիեթներ | 3 | 0 | 3 | 6 (19) |
6.- Ահլի Սայտա | 3 | 0 | 3 | 6 (18) |
7.- Անիմասիոն | 2 | 0 | 4 | 4 (15,5) |
8.- Լիբանանեան բանակ | 1 | 0 | 5 | 2 (12) |
9.- Թանմիէ | 0 | 1 | 5 | 1 (8) |
10.- Քֆարշիմա | 0 | 1 | 5 | 1 (7) |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (անոնք կը սկսին երեկոյեան ժամը 18:30-էն սկսեալ).
Քֆարշիմա – Անիմասիոն
Լիբանանեան բանակ – ՀՄԸՄ Անթիլիաս
Անսար – Սովիեթներ
Ահլի Սայտա – Անդրանիկ Անթիլիաս
Ֆրերներ – Թանմիէ