Գերմանիա. Պայերն Անսխալ
Սպանիա. Կրիզման Վտարուեցաւ
Իտալիա. Եուվենթուսի Ախորժակը Տեղն Է
Ֆրանսա. Մոնաքօ Մրցանիշ Հաստատեց
Անգլիա. Բ. Հանգրուան
Անգլիոյ ախոյեանութեան երկրորդ հանգրուանը սկսաւ Սուանզի – Մանչեսթըր Եունայթըտ (0-4 Պայլի, Լուքաքու, Փոկպա, Մարշիալ) մրցումով: Կրկին երկու կոլային փոխանցման հեղինակ դարձաւ Հենրիխ Մխիթարեան, որ բրիտանական «Սքայ Սփորթ» կայքին կողմէ խաղի լաւագոյն ֆութպոլիստը ընտրուեցաւ: Մրցումէն ետք հայ միջնապահը ըսաւ. «Խաղը դժուար դասաւորուեցաւ, յատկապէս առաջին կիսախաղին, քանի որ մրցակիցը կը խաղար 5 յետսապահով: Սակայն մենք կրցանք համբերութիւն ցուցաբերել եւ ընել այն, որ պէտք է ընէինք: Առաջին կիսախաղին կոլ նշանակեցինք, թէեւ` դժուարութեամբ: Երկրորդ կիսախաղին աւելի մեծ առաւելութիւն ունէինք: Այս երկու յաղթանակները կը խօսին խումբի ոգիին մասին, նախորդ տարի ատիկա նոյնպէս գոյութիւն ունէր, սակայն հիմա բախտը մեր կողմն է եւ այժմ մենք կրնանք իրականացնել կոլային պահերը»:
| Սուանզի – Մանչեսթըր Եունայթըտ | 4-3 |
| Պուրնըմաութ – Ուաթֆորտ | 0-2 |
| Պըրնլի – Ուեսթ Պրոմուիչ | 0-1 |
| Լեսթըր – Պրայթըն | 2-0 |
| Լիվըրփուլ – Քրիսթալ Փալաս | 1-0 |
| Սաութհեմփթըն – Ուեսթ Համ | 3-2 |
| Սթոք Սիթի – Արսենալ | 1-0 |
| Հատըրսֆիլտ – Նիւքասըլ | 1-0 |
| Թոթենհամ – Չելսի | 1-2 |
| ԱՅՍՕՐ | |
| Էվըրթըն – Մանչեսթըր Սիթի | 22:00 |
Գերմանիա. Ա. Հանգրուան
Նիքլաս Սիւլ եւ Քորենթին Թոլիսօ իրենց առաջին իսկ մրցումին Պայերն Միւնիխի տարազով, կոլ նշանակեցին 9-րդ եւ 18-րդ վայրկեաններուն: Երկրորդ կիսախաղին սկիզբը կոլ մը եւս նշանակուեցաւ, երբ «Պունտըսլիկա»-ի մէջ առաջին անգամ գործածուեցաւ «վիտէ օգնական իրաւարար»-ը , որ փենալթի շնորհեց Պայերն Միւնիխի, որուն լեհ յառաջապահ Լեւանտեւսքի անսխալական էր:
| Համպուրկ – Օկսպուրկ | 1-0 |
| Հերթա Պերլին – Շթութկարտ | 2-0 |
| Հոֆենհայմ – Վերտըր Պրեմըն | 1-0 |
| Մայնց – Հանովըր | 0-1 |
| Ուոլֆսպուրկ – Պորուսիա Տորթմունտ | 0-1 |
| Շալքէ – Լայփցիք | 2-0 |
| Ֆրայպուրկ – Ֆրանքֆուրթ | 0-0 |
Սպանիա. Ա. Հանգրուան
Սպանական «Լա լիկա»-ի առաջին հանգրուանին Աթլեթիքօ Մատրիտի աստղը` Անթուան Կրիզման կարմիր աստղ տեսաւ… Ժիրոնայի դէմ (2-2) մրցումին 67-րդ վայրկեանին իրաւարարը Անթուան Կրիզմանը ազդարարեց (դեղին քարտ), որմէ ետք ֆրանսացի մարզիկը իրաւարար Մարթինեսը «կեղտ» անուանեց: Ոչ մարզական կեցուածքի համար իրաւարարը կարմիր քարտ ցոյց տուաւ Աթլեթիքօ Մատրիտի յառաջապահին: Ֆութպոլիստը կրնայ 4-էն 12 մրցումով կախակայուիլ:
Կրիզման մրցումէն ետք իրաւարարէն ներում հայցեց, բայց վստահաբար իրաւարարը ըսաւ. «Ուշ ես, զինուոր, ուշ…»:
| Սելթա Վիկօ – Ռէալ Սոսիետատ | 2-3 |
| Ժիրոնա – Ա. Մատրիտ | 2-2 |
| Սեւիլա – Էսփանիոլ | 1-1 |
| Ա. Պիլպաօ – Կեթաֆէ | 0-0 |
| Պարսելոնա – Ռէալ Պեթիս | 2-0 |
| ԱՅՍՕՐ | |
| Լեւանթէ – Վիարէալ | 21:15 |
| Մալակա – Էյպար | 23:00 |
Իտալիա. Ա. Հանգրուան
Նափոլի 3-0 յաղթանակով սկսելով հաստատեց, որ լուրջ թեկնածու է Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան, եթէ անշուշտ Եուվենթուս սխալի: Սակայն առաջին իսկ մրցումը ցոյց տուաւ, որ Եուվենթուս ախորժակ ունի յաջորդական 7-րդ տիտղոսին` հանգիստ յաղթանակ մը արձանագրելով Քալիարիի դէմ:
| Եուվենթուս – Քալիարի | 3-0 |
| Վերոնա – Նափոլի | 1-3 |
| Աթալանթա – Ա. Էս.Ռոմա | 0-1 |
| Պոլոնիա – Թորինօ | 1-1 |
| Քրոթոն – Ա. Սէ. Միլան | 0-3 |
| Ի. Միլան – Ֆիորենթինա | 3-0 |
| Լացիօ – Սփալ | 0-0 |
| Սամտորիա – Պենեվենթօ | 2-1 |
| Սասուոլօ – Ճենովա | 0-0 |
| Ուտինեզէ – Քիեւօ | 1-2 |
Ֆրանսա. Գ. Հանգրուան.
Գ. հանգրուանին Մես խումբին յաղթելով (1-0) Մոնաքօ Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութեան մրցաշարքին մէջ մրցանիշ մը հաստատեց 15 յաջորդական մրցումներ յաղթելով: Ռատամել Ֆալքաօ նշանակեց մրցումին միակ կոլը` 78-րդ վայրկեանին:
| Լիոն – Պորտօ | 3-3 |
| Մոնփելիէ – Սթրազպուրկ | 1-1 |
| Նիս – Կենկան | 2-0 |
| Ռեն – Տիժոն | 2-2 |
| Սենթ Էթիեն – Ամիեն | 3-0 |
| Թրոյ – Նանթ | 0-1 |
| Լիլ – Կայէն | 0-2 |
| Մարսէյ – Անժի | 1-1 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Թուլուզ | 6-2 |







