Ֆութպոլի միջազգային ֆետերասիոնը հրապարակեց անունները այն ֆութպոլիստներուն, որոնք կը պայքարին 2017 թուականի լաւագույն ֆութպոլիստի կոչման համար:
Մարզիկներու ամբողջական ցուցակը.
Փ-Է. Օպամէեանկ (Պորուսիա Տորթմունտ), Լ. Պոնուչի (Եուվենթուս/Միլան), Ճ. Պուֆոն (Եուվենթուս), Տ.Կարվախալ (Ռէալ Մատրիտ), Ք. Ռոնալտօ (Ռէալ Մատրիտ), Փ. Տիպալա (Եուվենթուս) Զ. Իպրահիմովիչ (Մանչեսթըր Եունայթըտ), Ա. Ինիեսթա (Պարսելոնա), Հ. ՔԷյն (Թոթընհամ), ՆԿ. Քանթէ (Չելսի), Թոնի Քրոս (Ռէալ Մատրիտ), Ռ. Լեւանտովսքի (Պայերն Միւնիխ), Մարսելլօ (Ռէալ Մատրիտ), Լ. Մեսսի (Պարսելոնա), Լ. Մոտրիչ (Ռէալ Մատրիտ), Կ. Նաւաս (Ռէալ Մատրիտ), Մ. Նոյեր (Պայերն Միւնիխ), Նէյմար (Պարսելոնա/Փարիզ Սեն Ժերմեն), Սերխիօ Ռամոս (Ռէալ Մատրիտ), Ա. Սանչես (Արսենալ), Լ. Սուարես (Պարսելոնա) եւ Ա. Վիտալ (Պայերն Միւնիխ):
Յաղթողը կ՛որոշեն հաւաքականներու մարզիչներու եւ խմբապետներու, նոյնպէս լրագրողներու եւ համակիրներու քուէարկութեան միջոցով:
Քուէարկութիւնը կ՛աւարտի 7 սեպտեմբերին, իսկ յաղթողին անունը կը յայտարարուի 23 հոկտեբերին, Լոնտոնի մէջ:
Ֆութպոլի միջազգային ֆետերասիոնը նոյնպէս ներկայացուց տարուան լաւագոյն մարզիչի մրցանակի թեկնածուները:
Քուէարկութիւնը, որուն կը մասնակցին ազգային հաւաքականներու մարզիչները եւ խմբապետները, ընտրուած լրատու միջոցները եւ համակիրները, կը սկսի 21 օգոստոսին եւ կ՛աւարտի 7 սեպտեմբերին: Վերջնական եռեակը կը հրապարակուի սեպտեմբերի կիսուն: Մրցանակը կը շնորհուի 23 հոկտեմբերին:
Մարզիչներու ամբողջական ցուցակը
Մ. Ալեկրի (Եուվենթուս)
Գ. Անչելոթի (Պայերն Միւնիխ)
Ա. Քոնտէ (Չելսի)
Լ. Էնրիքէ (Պարսելոնայի նախկին մարզիչ)
Խ. Կարտիոլա (Մանչեսթըր Սիթի)
Լ. Ժարտիմ (Մոնաքօ)
Ե. Լիով (Գերմանիոյ հաւաքական)
Ժ. Մորինիօ (Մանչեսթըր Եունայթըտ)
Մ. Փոչեթինօ (Թոթընհամ)
Տ. Սիմեոնէ (Աթլեթիքօ)
Տիտէ (Պրազիլի հաւաքական)
Զ. Զիտան (Ռէալ Մատրիտ)