14-էն 19 օգոստոսին Միացեալ Նահանգներու Սեն Լուիս քաղաքին մէջ տեղի կ՛ունենայ «Կրանտ-չես-թուր»-ի չորրորդ փուլը: Տասը կրանտմասթըրները, որոնց կարգին` հայկական ճատրակի յառաջատար Լեւոն Արոնեան, պիտի խաղան արագ ճատրակի մէկ եւ կայծակնայինի երկու փուլ:
Մասնակիցներու կազմը` Կերի Գասպարով (Ռուսիա), Լեւոն Արոնեան (Հայաստան), Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ), Հիքարու Նաքամուրա (Միացեալ Նահանգներ), Վիշվանաթան Անանտ (Հնդկաստան), Սերկէյ Քարիաքին (Ռուսիա), Եան Նեփոմնիաշչի (Ռուսիա), Լենիըր Տոմինկեզ (Քուպա), Տաւիտ Նավարա (Չեխիա), Լե Քուանկ Լիեմ (Վիեթնամ):
14-էն 16 օգոստոսին կրանտմասթըրները պիտի մրցին արագ ճատրակի, 17-էն 18-ը` կայծակնայինի մրցումներուն:
Արագ ճատրակի յաղթանակը 2 կէտ է, հաւասարը` 1, կայծակնայինի յաղթանակը` 1, հաւասարը` կէս կէտ: