Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութիւնը հրապարակեց Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Բ. դասակարգի ախոյեանութեան 2016-2017 տարեշրջանի 6-րդ եւ 7-րդ հանգրուանի մրցումներուն նոր յայտագիրը:
6-րդ հանգրուանին ծիրին մէջ տեղի ունենալիք ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Անուար մրցումը, որ յետաձգուած էր, նոր յայտագիրին հիմամբ տեղի պիտի ունենայ այսօր` չորեքշաբթի, 9 օգոստոսին, երեկոյեան ժամը 19:00-ին, Պիպլոսի դաշտին վրայ (Ժիպէյլ):
Ստորեւ` բարեփոխուած յայտագիրը.
6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- | ||
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 9 ՕԳՈՍՏՈՍ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Անուար | 19:00 | Պիպլոս |
Պըրժ Այնթուրա – Մութթահետ | 20:30 | Պիպլոս |
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 10 ՕԳՈՍՏՈՍ.- | ||
1875 – Ժամհուր | 19:00 | Պիպլոս |
Հուփս Մեթն – Էներժի | 20:30 | Պիպլոս |
7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.- | ||
ԿԻՐԱԿԻ, 13 ՕԳՈՍՏՈՍ. | ||
Մութթահետ – Անուար | 11:00 | Պիպլոս |
ՀՄԸՄ Պուրճ Համուտ – 1875 | 13:00 | Պիպլոս |
Էներժի – Պըրժ Այնթուրա | 15:00 | Պիպլոս |
Ժամհուր – Հուփս Մեթն | 17:00 | Պիպլոս |