Ռումանիոյ մէջ տեղի ունեցած Եւրոպայի պասքեթպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան, 20 տարեկանէն վար Հայաստանի տղոց հաւաքականը աւարտեց իր ելոյթները` վերջին մրցումին ճակատելով Պելճիքայի դէմ:
Այս խմբակին առաջին դիրքը գրաւող Պելճիքա 87-74 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Այս պարտութիւնը Հայաստանի համար եղաւ երրորդը` Ֆինլանտայէն եւ Պիելոռուսիայէն կրած պարտութիւններէն ետք:
Հայաստան միայն յաջողեցաւ յաղթել Լեհաստանի, որ սակայն աւարտին գրաւեց խմբակին պարագլուխի դիրքը:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| Յ. | Պ. | |
| 1.- Լեհաստան | 3 | 1 |
| 2.- Պելճիքա | 3 | 1 |
| 3.- Ֆինլանտա | 2 | 2 |
| 4.- ՀԱՅԱՍՏԱՆ | 1 | 3 |
| 5.- Պիելոռուսիա | 1 | 3 |



