Երէկ յետմիջօրէին Պհամտունի դաշտին վրայ տեղի ունեցաւ Լիբանանի ֆութպոլի աղջկանց բաժակի մրցաշարքի 2016-2017 տարեշրջանի աւարտականի ճակատումը` Զուք Մոսպեհի եւ Սթարզ Աքատեմի Սփորթ խումբերուն միջեւ:
4-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով` Զուք Մոսպեհ տիրացաւ տիտղոսին, դառնալով Լիբանանի բաժակակիր:
Մրցումի աւարտին յաղթական խումբի խմբապետ Նենսի Չայլեան տիտղոսը ստացաւ Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի անդամ եւ աղջկանց ֆութպոլի յանձնախումբի նախագահ Համբիկ Միսաքեանէն: