Պելճիքայի Լվով քաղաքին մէջ աւարտած «Կրանտ-չես-թուր» ճատրակի միջազգային մրցաշարքը աւարտեցաւ նախորդ շաբաթավերջին, երբ տեղի ունեցան 10-18-րդ հանգրուանի ճակատումները:
Այս մրցաշարքին ընթացքին տեղի ունեցան արագ ճատրակի եւ կայծակնային խաղի մրցումները:
Կայծակնային խաղին Հայաստանի ճատրակի յառաջատար Լեւոն Արոնեան ապահովելով 9,5 կէտ, ռուս Վլատիմիր Քրամնիքի հետ բաժնեց 4-5-րդ դիրքերը: Տիտղոսին տիրացաւ նորվեկիացի Մակնիւս Քարլսըն (14,5 կէտ):
Արագ ճատրակի եւ կայծակնային խաղի մրցաշարքերուն ընդհանուր գումարին մէջ, հայրենի կրանտմասթըրը ապահովելով 18,5 կէտ, դարձեալ Քրամնիքի հետ բաժնեց 5-6-րդ դիրքերը: Տիտղոսակիր հանդիսացաւ Քարլսըն (22,5 կէտ):
Այս մրցաշարքին մասնակցելու բերումով Լեւոն Արոնեան կը ստանայ 11.250 ամերիկեան տոլար:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Մակնիւս Քարլսըն (2850) | 25.5 |
2.- Ուեսլի Սօ (2781) | 22.5 |
3.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ (2789) | 22 |
4.- Անիշ Կիրի (2760) | 20 |
5.- Վլատիմիր Քրամնիք (2790) | 18.5 |
6.- Լեւոն Արոնեան (2787) | 18.5 |
7.- Իան Նեփոմնիաչի (2767) | 18 |
8.- Վիշվանաթան Անանտ (2771) | 16 |
9.- Վասիլի Իվանչուք (2755) | 15.5 |
10.- Պաատուր Ժոպավա (2706) | 3.5 |