Պարսելոնայի նախկին ֆութպոլիստ Էրիք Ապիտալ դարձաւ ակումբին նոր դեսպանը: 37 տարեկան Ֆրանսային տարբեր միջոցառումներու ընթացքին պիտի ներկայացնէ քաթալոնական ակումբը:
Ապիտալ պիտի միանայ նաեւ լեճընտզ նախագիծին, որուն շրջանակներուն մէջ ակումբի նախկին ֆութպոլիստներու խումբը տարբեր երկիրներու մէջ կը մասնակցի ցուցադրական եւ բարեգործական մրցումներու:
Ապիտալ Պարսելոնայի հետ ելոյթ ունեցած է վեց տարի: Ապա ան տեղափոխուած է Մոնաքօ, որմէ ետք Օլիմփիաքոս (Յունաստան), ուր աւարտեց ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը (2014-ին):
Ապիտալ Պարսելոնայի հետ կատարած է 193 մրցում` նշանակելով 2 կոլ: