Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

50 Տարի Առաջ (16 Յունիս 1967)

Յունիս 16, 2017
| 50 Տարի Առաջ
0
Share on FacebookShare on Twitter

Լիբանանահայ Օգնութեան Խաչը
1000 Լ. Ոսկի Տրամադրեց
Պաղեստինի Գաղթականներուն

Լիբանանահայ օգնութեան խաչի Շրջանային վարչութենէն երեք ներկայացուցիչներ երէկ առտու ներկայացան Լիբանանեան կարմիր խաչի կեդրոնը եւ պատասխանատու վարչականներուն յանձնեցին 1000 լ. ոսկիի չեք մը` յատկացուելու համար Պաղեստինի գաղթականներուն:

Այս առթիւ Օգնութեան խաչի ներկայացուցիչները պատրաստակամութիւն յայտնեցին կարելի ամէն օժանդակութիւն ընծայելու Կարմիր Խաչին` իր մարդասիրական առաքելութեան մէջ:

 

Բարսեղ Կանաչեան

Ութսուներկու տարիների կարօտով, սիրով ու տենչերով, վշտերով ու երազանքներով Կանաչեանն այցելելու էր հայրենիք: Այո՛, իր ութսուներկուամեայ կեանքի բոլոր յոյզերը հոգու մէջ ամբարած` մտովին սլանում էր դէպի հայրենի հող, բայց եւ յաճախ թեւատւում էր իր հոգու թռիչքը, աչքերից ընկնում էին արցունքի կաթիլները: Թեւատւում էր թռիչքը, որովհետեւ աչքերը քսան տարի է արդէն իրենց հայեացքը դարձրել էին դէպի ներս, դէպի Կանաչեանի հոգու անցեալի խորքը միայն եւ չէին տեսնում դուրսը, արեւն ու աշխարհը, ճամբաները…

Եւ երբ սլանում էր Կանաչեանի ոգին դէպի հայրենի աշխարհ, աչքերը, խամրած աչքերը բողոքում էին: Նրանք ուզում էին տեսնել եւ իրենց լոյսի ու կարօտի հրով խնկարկել Արարատի վեհ գագաթը, նախնեաց սուրբ մասունքները, դարերի խորքից յառնած դալարազարդ Հայաստանը: Ուզում էին, բայց չէին տեսնելու եւ լալիս էին անձայն:

Եւ սակայն պիտի գար Կանաչեանը: Նա իր հոգու ու կարօտի աչքերով կը տեսնէր երկիրը հայրենի, կը շօշափէր Մաշտոցի գերեզմանի սրբացած մարմարը, կը քայլէր ու իր ոտքերի տակ կը զգար դարաւոր ցեխի ու աւերների մոխիրը ընդմիշտ խցանած ողորկ սալայատակը, կը մտնէր դպրոց ու իր ժողովրդի նորաբողբոջ շիւերի զրնգուն ծիծաղից վերստին կը դալարէր եւ իր հոգին, հայրենի համերգասրահի կամարների տակ կը լսէր իր կեանքի գերագոյն իմաստը դարձած երաժշտութիւնը հայկական:

Իսկ մենք, մենք որքան պիտի գուրգուրայինք` իր անձի մէջ տեսնելով նաեւ մարմնացեալ նշխարը մեծ Կոմիտասի…

Աւա՜ղ: Մի քանի օր առաջ, մայիսի 21-ին, օտար հողի վրայ իր մահկանացուն կնքեց Բարսեղ Կանաչեանը:

Ծնուել էր նաեւ Ռոտոստոյում, 1885-ին, տարագիր հայի ճակատագրով անցել Պուլկարիա, Ռումանիա, Ատանա, Պոլիս, Հալէպ, Եգիպտոս, Կիպրոս, Յունաստան, Փարիզ, Պէյրութ, Պաղտատ… անհանգրուան մի ճամբորդ, սակայն` սնուած իր ժողովրդի սիրով: Այս սէրը զգացում կամ գաղափար չէր միայն, այլ մարմնաւորուած էր ազգային երաժշտութեան մէջ, որով նա նուիրաբերւում էր իր ժողովրդին:

Այս ու այնտեղ մի քիչ երաժշտական կրթութիւն ստացած, իսկ աւելի շատ ինքնակրթութեամբ զարգացած Կանաչեանը 1912 թուականին ընկնում է Պոլիս: Կոմիտասեան երգչախումբի համերգն է: Կանաչեանը մտնում է համերգասրահ: Եւ ահա կոմիտասեան երաժշտութիւնը, ապա եւ ինքը` մեծն Կոմիտասը Կանաչեանի համար բաց են անում մի նոր աշխարհ` բարձրարուեստ հայ երաժշտութեան աշխարհը, որով նա ընթանում է իր ամբողջ կեանքում:

Կէս դար շարունակ Կանաչեանը եղաւ հայ երաժշտական մշակոյթի ամենաջերմեռանդ գործիչներից մէկը: Ամէնուրեք, ուր եղաւ Կանաչեանը, անմիջապէս բացեց իր թեւերը, գրկեց մի խուրձ հայորդիներ, հայ երգով կայծ տուեց հայրենասիրական զգացումներին ու բոցավառեց մի ոգեղէն բագին` հայ երաժշտութեան սրբացած մեղեդիներով, կայծկլտացող բագին:

Քանի՜ քանի երգչախմբերով Կանաչեանը օտար երկնակամարների տակ միաձուլեց մեր ժողովրդի հատուածահատ ոգիները: Դրանցից «Գուսան»-ը 15 տարի ծաւալեց իր երգատարած գործունէութիւնը Սիրիայում եւ Լիբանանում:

Կանաչեան հայն ու երաժշտագէտը իր արուեստակերտ ձեռքով յղկել է, բազմաձայնել բազմաթիւ արաբական երգեր` դրա համար արժանանալով եւ արաբ ժողովրդի երախտագիտութեանը, ստանալով ֆրանսական եւ արաբական շքանշաններ:

Կանաչեան խմբավարի մէջ միշտ ապրել է նաեւ ստեղծագործողը: Բազմաթիւ մեներգներ ու խմբերգներ, մանկական երգեր, նուագարանային երգեր ու սրանց հետ նաեւ «Աբեղայ» երաժշտական տրաման Կանաչեանի մշտնջենական նուէրն է հայ ժողովուրդին:

Կանաչեանի ստեղծագործողը իր այս գեղարուեստական ժառանգութեամբ պատմութեանն է յանձնել նաեւ համազգային երաժշտական մշակոյթի ստեղծագործական ոճի ինքնայատուկ մի ճիւղ:

Այդ ոճը բնորոշում է մեղեդայնութեան ազգային խորութեամբ` ներառելով իր մէջ բազմաճիւղ ժողովրդական երաժշտութեան հոգեւոր թրթիռները` լոյս ու Եղեռն, քնքշանք ու ողջախոհութիւն, երգիծանք ու կարեկցանք` միաւորուած կուռ տրամաթիքական կառուցուածքով: Մեղեդիական գծի ամբողջականութիւնը միաձուլուած է կշռութային ճկուն ու զօրեղ մտածողութեամբ: Մեղեդիները համակցւում են բազմաձայնութեամբ, թանձր ու խտացած ոլորումներով: Կանաչեանի երգերը մեծ մասամբ ծաւալուն են, որոնք կարելի է անուանել փոքրիկ տրամաթիքական երգեր:

Կանաչեան վարպետը, շնորհաշատ է ասերգային ոճի, որ գիտէ շարահիւսել երգեցիկի հետ եւ կերտել հոգեբանական գողտրիկ կտաւներ, գիտէ զարգացնել իր թեմաները:

«Օրօր», «Նանոր-նանոր», «Տալիլօ», «Հոյնար», «Լուսնակն ելաւ», «Ալվարդի երազը», «Պճինկօ», «Ցայգերգ», «Վարդերի հետ», «Կամներգ» ու շատ տասնեակ այլ երգեր ու խմբերգներ դեռ երկար-երկար պիտի ախորժալուր լինեն բոլոր ունկնդիրների համար:

Իսկ «Աբեղայ» հոգեբանական տրաման մեղեդու կառուցուածքի ժամանակակից խոր հոգեբանական ու տրամաթիքական բնոյթով, հոգեվիճակների տրամաբանական փոխանցումներով ու նաեւ սուր բախումներով եւ իր ընդհանուր ձեւակառուցման հակիրճութեամբ, համակենտրոնացուածութեամբ, մեր ազգային երաժշտութեան մեծ արժէքներից է, որ բեմական կեանքի կարօտն ունի միայն:

1962 թուականի սեպտեմբեր 21-ի նամակում, իր երգերի հրատարակութեան առթիւ, Կանաչեանը գրում է. «Ես պիտի փափաքէի, որ եթէ հնարաւորութիւն ունիք, ձեր որոշած երգերէն զատ տեղ տայիք նաեւ «Հայրենիքի կարօտ» խմբերգիս, որովհետեւ անոր մէջ կ՛արտացոլայ փոքր տարիքէս ի վեր ունեցած սէրս հայրենիքիս հանդէպ: Չեմ գիտեր, թէ օր մը պիտի կարենա՞մ յագեցնել այդ կարօտը»:

Որքա՜ն որքան պիտի փափաքէինք ու մաղթէինք դեռ քայլող` կարաւաններով իր տունդարձը, իր հանգչիլը հայրենի սուրբ հողի վրայ:

Ոչի՛նչ: Թող հանգչի իր մարմինը օտար հողում,  բայց այն, ինչ յաւերժ կենդանի է Բարսեղ Կանաչեանից` իր հայրենաբաղձ ոգին, իր ազգանուէր երգերը, իր անմոռանալի երախտիքը հարազատ ժողովրդի կենսունակութեան համար, իր անկատար երազանքների իրականացումը, այդ հայրենիքում է, մայր հայրենիքում, որն իր հեռատարած զաւակների հետ միասին այսօր խոնարհւում է նրա թարմ շիրիմի առաջ:

ՍՓԻՒՌՔԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԵՏ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԷ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԱՀԱՆՆԵՐԻ
ՄԻՈՒԹԻՒՆ

«Հայրենիքի Ձայն»

Նախորդը

Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը

Յաջորդը

Սանդուխտ Խանըմի Դագաղին Առջեւ Անգլերէն Դամբանական

RelatedPosts

50 Տարի Առաջ

50 Տարի Առաջ (18 Մարտ 1970)

Մարտ 18, 2020
50 Տարի Առաջ

50 Տարի Առաջ (17 Մարտ 1970)

Մարտ 17, 2020
50 Տարի Առաջ

50 Տարի Առաջ (16 Մարտ 1970)

Մարտ 16, 2020
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?