Ըմբշամարտի միջազգային ֆետերասիոնը («UWW») հրապարակեց ազատ ոճի ըմբիշներուն միջազգային նոր դասաւորումը:
Այդ ցանկին մէջ են Հայաստանի երեք ներկայացուցիչներ, որոնք նախորդ ամիս պրոնզէ մետալի տիրացան Սերպիոյ Նովի Սատ քաղաքին մէջ տեղի ունեցած Եւրոպայի ախոյեանութեան ընթացքին:
61 քկ դասակարգին մէջ Վոլովիա Ֆրանգուլեան 16-րդն է, Գրիգոր Գրիգորեան (74 քկ)` 12-րդ, իսկ Լեւոն Բերիանիցէ (125 քկ)` 6-րդ: