Ֆրանսայի մէջ տեղի ունեցող թենիսի «Ռոլան Կարոս»-ի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի Բ. հանգրուանի ծիրին մէջ ցարդ տեղի ունեցած ճակատումներուն մէջ մեծագոյն անակնկալը ստեղծեց Ռուսիոյ դրօշին տակ հանդէս եկող հայ մարզիկ Կարէն Խաչանով, որ բաւական տպաւորիչ` 7-5, 6-4 եւ 6-4 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով, մրցաշարքէն դուրս ձգեց 13-րդ դասուած չեխ Թոմաս Պերտիչը:
21 տարեկան Խաչանով, որ թենիսի միջազգային դասաւորման մէջ դասուած է 53-րդ Գ. հանգրուանին իրեն մրցակից պիտի ունենայ ամերիկացի Ճոն Այզնըրը (21-րդ):
Գ. հանգրուանի իր տոմսը ապահովեց նաեւ` Սիմոնա Հալեփ (Ռումանիա, 3-րդ), որ մրցաշարքէն դուրս ձգեց գերմանացի Թաթիանա Մարիան` արձանագրելով 6-4 եւ 6-3 արդիւնքով յաղթանակ մը:
Անոր յաջորդ մրցակիցը պիտի ըլլայ 26-րդ դասուած Տարիա Քասաթքինա (Ռուսիա):
Ստորեւ` երէկ արձանագրուած կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները (Բ. հանգրուան).
Տղաք
Էնտի Միւրէյ (Անգլիա, առաջին) – Մարթին Քլիզան (Սլովաքիա) 6-7, 6-2, 6-2 եւ 7-6
Սթանիսլաւ Վաւրինքա (Զուիցերիա, 3-րդ) – Ալեքսանտր Տոլկոփոլով (Ուքրանիա) 6-4, 7-6 եւ 7-5
Քէյ Նիշիքորի (Ճափոն, 8-րդ) – Ժերեմի Շարտի (Ֆրանսա) 6-3, 6-0 եւ 7-6
Ֆելիսիանօ Լոփես (Սպանիա) – Տաւիտ Ֆերեր (Սպանիա, 30-րդ) 7-5, 3-6, 7-5, 4-6, եւ 6-4
Խուան Մարթին Տել Փոթրօ (Արժանթին, 29-րդ)-Նիքոլա Ալմակրօ (Սպանիա) 6-3, 3-6 եւ 1-1 (Ալմակրօ մրցումը կիսատ ձգեց)
Ճոն Այզնըր (Միացեալ Նահանգներ, 21-րդ) – Փաուլօ Լորենցի (Իտալիա) 6-3, 7-6 եւ 7-6
Մարին Սիլիչ (Խրուաթիա, 7-րդ) – Քոնսթանթին Քրովչուք (Ռուսիա) 6-3, 6-2 եւ 6-2
Քեւին Անտերսոն (Հարաւային Ափրիկէ) – Նիք Քիրկիոս (Աւստրալիա, 18-րդ) 5-7, 6-4, 6-1 եւ 6-2
Աղջիկներ
Փեթրա Մարթիչ (Խրուաթիա) – Մետիսըն Քիզ (Միացեալ Նահանգներ 12-րդ) 3-6, 6-3 եւ 6-1
Քարոլինա Փլիսքովա (Չեխիա, 2-րդ) – Էքաթերինա Ալեքսանտրովա (Ռուսիա) 6-2, 4-6 եւ 6-3
Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան, 9-րդ) Ալիսոն Վան Ույթվանք (Պելճիքա) 6-7, 6-2 եւ 6-3
Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա, 5-րդ) – Ցվեթանա Փիրոնքովա (Պուլկարիա) 3-6, 6-3 եւ 6-2
Տարիա Քասաթքինա (Ռուսիա, 26-րդ) – Մարքեթա Վոնտրուսովա (Չեխիա) 7-6 եւ 6-4
Քարլա Սուարես Նաւարօ (Սպանիա, 21-րդ) – Սորանա Քիրսթէս (Ռումանիա) 7-5 եւ 6-4