Եւրոպայի 21 տարեկանէն վար 2019-ի ախոյեանութեան զտումի մրցաշարքի ծիրին մէջ, 13 յունիսին Հայաստանի երիտասարդական հաւաքականը կը կատարէ իր առաջին մրցումը` հիւրը ըլլալով Ճիպրալթարի:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը տեղեկացուց, որ 1 յունիսին հայրենի կազմը ֆութպոլի ակադեմիային մէջ հաւաք մը կը կատարէ, իսկ 2 յունիսին կը մեկնի Մոլտովա, ուր դաշտին տիրոջ իր հասակակիցներուն դէմ կը կատարէ բարեկամական 2 մրցում:
Մարզական հաւաքը կը վերսկսի 7 յունիսին, ֆետերասիոնին ակադեմիային մէջ, իսկ 10 յունիսին խումբը կը մեկնի Ֆարօ քաղաք (Փորթուգալ), ուր 11 յունիսին տեղի կ՛ունենայ մրցումը:
Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Ոսկանեան այս հաւաքին արտասահմանէն հրաւիրեց 4 ֆութպոլիստ:
Ստորեւ` 21 մարզիկներէ բաղկացած Հայաստանի կազմը:
Բերդապահներ. Հենրի Աւագեան (Բանանց) եւ Մարք Գրիգորեան (Շթատլաու, Աւստրիա):
Յետսապահներ.- Ռոպերթ Յակոբեան, Արթուր Քարտաշեան (Փիւնիկ), Աղավարդ Պետրոսեան, Հայկ Սարգսեան, Գէորգ Խուլոյեան, Նարեկ Պետրոսեան, Ժիրայր Մարգարեան, Յակոբ Համբարձումեան (Բանանց) եւ Հմայեակ Պոյաճեան (Այնթրախթ Նորտերշթետ, Գերմանիա):
Միջնապահներ.- Ալիկ Առաքելեան, Վահագն Հայրապետեան, Յովհաննէս Յարութիւնեան, Պետրոս Աւետիսեան (Փիւնիկ), Յակոբ Յակոբեան (Բանանց), Հայկ Գալստեան (Պոխում, Գերմանիա) եւ Դաւիթ Մարտիրոսեան (Թեփլիցէ, Չեխիա):
Յառաջապահներ.- Վահան Բիչախեան (Շիրակ), Էրիք Պետրոսեան եւ Էրիք Վարդանեան (Փիւնիկ):