Արսենալի բերդապահ Փիթըր Չեխ 11-րդ անգամ ըլլալով ընտրուեցաւ Չեխիոյ լաւագոյն ֆութպոլիստը:
Goal.com կայքը նշեց, որ քուէարկութեան մասնակցեցան չեխ լրագրողները:
Նշենք, որ 35 տարեկան Չեխ նախապէս այս մրցանակին տիրացած է 2005-ին, 2006-ին, 2007-ին, 2008-ին, 2010-ին, 2011-ին, 2012-ին, 2013-ին, 2014-ին եւ 2016-ին:



