Եուվենթուս Եւ Մանչեսթըր
Եունայթըտ Պարտուեցան

Եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ շաբաթավերջին կատարուեցան բաւական հետաքրքրական ճակատումներ:
Սկսելով Անգլիայէն, Մանչեսթըր Եունայթըտ, որ հիւրն էր Թոթենհամին, կրեց տարեշրջանի իր 5-րդ պարտութիւնը` 2-1 արդիւնքով:
Իր արձանագրած յաղթանակին շնորհիւ Թոթենհամ հանդիսացաւ Անգլիոյ փոխախոյեան:
Իր կազմին ստացած երկու կոլերէն ետք, Ուէյն Ռունի 71-րդ վայրկեանին նշանակեց Եունայթըտի միակ կոլը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ` Հենրիխ Մխիթարեան, Եունայթըտի կազմէն դաշտ ներկայացաւ 61-րդ վայրկեանին, փոխարինելով Ճես Լինիարտը:
Լիվըրփուլ 4-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Ուեսթ Համի դաշտէն, մնաց 3-րդ դիրքին վրայ` կէտի մը առաւելութիւն ունենալով Մանչեսթըր Սիթիի վրայ, որ 2-1 արդիւնքով յաղթեց Լայսթըր Սիթիին:
Ֆիլիփ Քութինիօ նշանակեց Լիվըրփուլի կոլերէն երկուքը:
Սպանիոյ մէջ կացութենէն բան չփոխուեցաւ` նկատի ունենալով այն, որ պարագլուխի դիրքը գրաւող Ռէալ Մատրիտ նոյն արդիւնքով (4-1) յաղթանակներ արձանագրեցին, յաջորդաբար` Լաս Փալմասի եւ Սեւիլլայի դէմ:
Պարսելոնա իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ այժմ կը գերազանցէ Ռէալ Մատրիտը, որ սակայն մրցում մը նուազ կատարած է:
Պարսելոնայի պրազիլցի յառաջապահ Նէյմար, հեթրիք մը իրագործեց (25-րդ, 67-րդ եւ 71-րդ), մինչ չորրորդ կոլը նշանակեց` Լուիս Սուարեզ (27րդ):
Իսկ Ռէալ Մատրիտէն, տուպլէ մը իրագործեց (23-րդ եւ 78-րդ), մինչ մէկական կոլ նշանակեցին` Նաչօ Ֆերնանտես (10-րդ) եւ Թոնի Քրուս (84-րդ), աւելի քան 79 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Իտալիոյ մէջ Եուվենթուս (առաջին), որ յաղթանակի մը պէտք ունէր ախոյեան հանդիսանալու համար, 3-1 արդիւնքով պարտուած հեռացաւ Ա. Էս. Ռոմայի դաշտէն:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք Ա. Էս. Ռոմա (2-րդ) իր եւ Եուվենթուսի միջեւ կէտերու տարբերութիւնը նուազեցուց չորսի եւ այդ մէկը տարեշրջանի աւարտէն 2 հանգրուան առաջ:
Գերմանիոյ մէջ 33-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն, Լայփցիկ (2-րդ), որ հիւրընկալեց ախոյեան հանդիսացած Պայէրն Միւնիխ, թէեւ անկէ 5-4 արդիւնքով պարտուեցաւ, բայց հանդիսացաւ փոխախոյեան` նկատի ունենալով, որ Պորուսիա Տորթմունտ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Օկզպուրկի հետ:
Ֆրանսայի մէջ կացութենէն բան չփոխուեցաւ, որովհետեւ պարագլուխի դիրքը գրաւող` Մոնաքօ եւ անոր անմիջական մրցակիցը` Փարիզ Սեն Ժերմեն յաղթանակներ արձանագրեցին:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 37-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Մանչեսթըր Սիթի – Լայսթըր Սիթի | 2-1 |
| Պուրընըմաութ – Պըրնլի | 2-1 |
| Միտըլզպորօ – Սաութհեմփթըն | 1-2 |
| Սանտըրլենտ – Սուանզի | 0-2 |
| Սթոք Սիթի – Արսենալ | 1-4 |
| Քրիսթալ Փալաս – Հալ Սիթի | 4-0 |
| Ուեսթ Համ – Լիվըրփուլ | 0-4 |
| Թոթենհամ – Մանչեսթըր Եունայթըտ | 2-1 |
| Երկուշաբթի | ԺԱՄ |
| Չելսի (1) – Ուաթֆորտ (15) | 22:00 |
ԻՏԱԼԻԱ. 36-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Ֆիորենթինա – Լացիօ Ռոմա | 3-2 |
| Աթալանթա – Ա. Սէ. Միլան | 1-1 |
| Ինթեր Միլան – Սասուոլօ | 1-2 |
| Պոլոնիա – Փեսքարա | 3-1 |
| Քալիարի – Էմփոլի | 3-2 |
| Քրոթոնէ – Ուտինեզէ | 1-0 |
| Փալերմօ – Ճենովա | 1-0 |
| Սամտորիա – Քիեւօ Վերոնա | 1-1 |
| Թորինօ – Նափոլի | 0-5 |
| Ա. Էս. Ռոմա – Եուվենթուս | 3-1 |
ՍՊԱՆԻԱ. 37-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Էսփանիոլ – Վալենսիա | 0-1 |
| Օսասունա – Կրանատա | 2-1 |
| Ալաւես – Սելթա Վիկօ | 3-1 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Լեկանես | 1-1 |
| Էյպար – Սփորթինկ Խիխոն | 0-1 |
| Լաս Փալմա – Պարսելոնա | 1-4 |
| Ռէալ Պեթիս – Աթլեթիքօ Մատրիտ | 1-1 |
| Ռէալ Մատրիտ – Սեւիլլա | 4-1 |
| Ռէալ Սոսիետատ – Մալակա | 2-2 |
| Վիարէալ – Տեփորթիւօ Քորունա | 0-0 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 33-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Օկզպուրկ – Պորուսիա Տորթմունտ | 1-1 |
| Պայէր Լեւերքուզըն – Քէօլն | 2-2 |
| Տարմսթատ – Հերթա Պերլին | 0-2 |
| Ֆրայպուրկ – Ինկոլսթատ | 1-1 |
| Մայնց – 05 – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 4-2 |
| Լայփցիկ – Պայէրն Միւնիխ | 4-5 |
| Շալքէ – Համպուրկ | 1-1 |
| Վերտըր Պրեմըն – Հոֆընհայմ | 3-5 |
| Վոլֆսպուրկ – Մէօնշընկլատպախ | 1-1 |
ՖՐԱՆՍԱ.37-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Պորտօ – Մարսէյ | 1-1 |
| Քան – Ռենն | 0-1 |
| Տիժոն – Նանսի | 2-0 |
| Մես – Թուլուզ | 1-1 |
| Մոնաքօ – Լիլ | 4-0 |
| Մոնփելիէ – Լիոն | 1-3 |
| Նանթ – Կենկան | 4-1 |
| Նիս – Անժէ | 0-2 |
| Պասթիա – Լորիան | 2-0 |
| Սենթ Էթիեն – Փարիզ Սեն Ժերմեն | 0-5 |


