Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան Բ. հանգրուանի մրցումները աւարտեցան երէկ գիշեր եւ անոնց արդիւնքներուն լոյսին տակ յստակացան ֆայնըլ-ֆորի մրցումներուն իրենց տոմսերը ապահովող խումբերը:
ՀՄԸՄ Անթիլիաս, որ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ հիւրընկալեց Շեպիպէ Շիահը, 63-44 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց (22-6, 14-12, 14-14 եւ 13-12):
ՀՄԸՄ-ի կէտերը նշանակեցին Ժիւըլ Թանսթալ (24), Սանտրա Նաժըմ, Այտա Պախոս (13-ական), Լէյլա Ֆարես, Ֆարահ Հարաքէ, Թաքլա Քամել (3-ական), Ճոյս Սալիպա եւ Մակի Զաքարեան (2-ական):
Ֆայնըլ-ֆորի մրցումներուն, ՀՄԸՄ Անթիլիաս իրեն մրցակից կ՛ունենայ Անդրանիկ Անթիլիասը, մինչ Ռիատի Պէյրութ` Շեպիպէ Շիահը:
Հուփս եւ Թատամոն դուրս մնացին ախոյեանութենէն:
Ստորեւ` դասաւորումը.
| Ա. ԽՄԲԱԿ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ |
| 1.- Ռիատի Պէյրութ | 16 | 0 | 48 |
| 2.- Անդրանիկ Անթիլիաս | 10 | 6 | 36 |
| 3.- Հուփս | 4 | 12 | 24 |
| Բ. ԽՄԲԱԿ | |||
| 1.- ՀՄԸՄ Անթիլիաս | 14 | 2 | 44 |
| 2.- Շեպիպէ Շիահ | 8 | 8 | 32 |
| 3.- Թատամոն | 2 | 14 | 19 |



