Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտարարեց, որ 22 յուլիս 2017-ին տեղի պիտի ունենան նոր ֆետերասիոնին ընտրութիւնները:
Ֆետերասիոնը յայտնեց, որ հինգ մրցումներու շուրջ հետաքննութիւններու սկսած է:
Այդ մրցումներն են` Սաֆա – Ախա Ահլի Ալէյ, Նեպի Շիթ – Շապապ Սահել, Ռիատա Ուալ Ատապ – Սաժես, Շապապ Թրիփոլի – Անսար Հըուարա եւ Մաժըտ Թրիփոլի – Հիլալ Հարեթ Նաամէ:
Ֆետերասիոնը 3 կէտ խլեց Սաֆայէն` նկատի ունենալով, որ ակումբը իր մարզիկին` Էրիքսոն Տանսոյի վճարումները ուշացուցած է:
Նըժմէ – Ահտ մրցումին գծով ֆետերասիոնը տուաւ հետեւեալ որոշումները. Նըժմէ 2-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ, անկէ խլուեցաւ վեց կէտ, ինչպէս նաեւ անիկա պարտի վճարել այս մրցումին կայացման բոլոր ծախսերը:
Յայտարարուեցաւ, որ կիրակի, 7 մայիս 2017-ին, յետմիջօրէի ժամը 16:00-ին, Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ տեղի պիտի ունենայ Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի աւարտական ճակատումը` Սաֆայի եւ Անսարի միջեւ:
Այս մրցումին համար ֆետերասիոնին կողմէ հսկող նշանակուեցաւ Համբիկ Միսաքեան:
Ֆետերասիոնը շնորհաւորեց Ահտը, որ հանդիսացաւ Լիբանանի ախոյեան: Իսկ Շապապ Սահել եւ Իժթիմահի փոխադրուեցան Բ. դասակարգ:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ահտ | 15 | 4 | 2 | 41 | 14 | 49 |
| 2.- Սալամ Զղարթա | 12 | 4 | 6 | 35 | 29 | 40 |
| 3.- Նըժմէ | 11 | 6 | 5 | 36 | 22 | 33 |
| 4.- Անսար | 9 | 5 | 8 | 35 | 40 | 32 |
| 5.- Նեպի Շիթ | 9 | 4 | 9 | 26 | 24 | 31 |
| 6.- Ռասինկ | 8 | 6 | 8 | 26 | 30 | 30 |
| 7.- Թատամոն Սուր | 9 | 3 | 10 | 25 | 25 | 30 |
| 8.- Ախա Ահլի Ալէյ | 9 | 2 | 11 | 35 | 37 | 29 |
| 9.- Թրիփոլի | 8 | 4 | 10 | 34 | 31 | 28 |
| 10.- Սաֆա | 8 | 6 | 8 | 32 | 32 | 27 |
| 11.- Շապապ Սահել | 7 | 4 | 11 | 21 | 23 | 25 |
| 12.- Իժթիմահի | 2 | 2 | 18 | 21 | 60 | 8 |
Ֆետերասիոնը նաեւ երեք միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկեց Նըժմէն:
Յայտարարուեցաւ, որ 21 եւ 24 մայիսին Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը բարեկամական երկու մրցում պիտի կատարէ Պահրէյնի ողիմպիական խումբին դէմ` այս վերջինիս դաշտին վրայ:


