Հինգշաբթի, 20 եւ ուրբաթ, 21 ապրիլին, Մոն Լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի պիտի ունենան Լիբանանի փինկ փոնկի տղոց Բ. դասակարգի ախոյեանութեան վերջին` աւարտական հանգրուանի մրցումները, մասնակցութեամբ 8 խումբերու, Լիբանանի բոլոր նահանգներէն:
Այդ 8 խումբերն են` ՀՄԸՄ Պուրճ Համուտ, Անդրանիկ Անթիլիաս, Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա (Լեռնալիբանան), 1875 (Պէյրութ), Շարիթիէ Տար Նուր (հիւսիսային Լիբանան), Քամետ Լոզ Ռիատի Սաքաֆի – Իժթիմահի (Պեքաա), Ղատիր Ժըպշիթ (Նապաթիէ) եւ Շապապ Հարեթ Սայտա (հարաւ):
Առաջին դիրքը գրաւողը կը բարձրանայ Ա. դասակարգ, մինչ երկրորդ հանդիսացողը փլէյ-օֆի մրցում կը կատարէ Ա. դասակարգի ախոյեանութեան 11-րդ դիրքը գրաւող խումբին հետ: