«Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի ծիրին մէջ, այսօր տեղի կ՛ունենան քառորդ աւարտականի դարձի մրցումները:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեանի կազմը` Մանչեսթըր Եունայթըտ, «Օլտ Թրեֆորտ»-ի մէջ կը հիւրընկալէ Անտըրլեխթը:
Երթի մրցումին, որ աւարտեցաւ 1-1 հաւասարութեամբ, Մխիթարեան նշանակեց իր կազմին կոլը:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` երթի մրցումներուն արդիւնքները).
| ԺԱՄ | |
| Պեշիքթաշ – Լիոն (1-2) | 22:05 |
| Կենք – Սելթա Վիկօ (2-3) | 22:05 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Անտըրլեխթ (1-1) | 22:05 |
| Շալքէ – Այաքս Ամսթերտամ (0-2) | 22:05 |



