
Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ երէկ տեղի ունեցան 2018-ի Մոնտիալի ֆութպոլի զտումի մրցաշարքին 14-րդ հանգրուանի ճակատումները:
Պրազիլ, որ իր դաշտին վրայ 3-0 արդիւնքով յաղթեց Փարակուէյին, ապահովեց Ռուսիոյ մէջ տեղի ունենալիք աւարտական մրցումներու իր տոմսը:
Այս յաղթանակը Պրազիլի համար եղաւ յաջորդական ութերորդը իր տեսակին մէջ:
Ֆիլիփ Քութինիօ նշանակեց Պրազիլի առաջին կոլը (34-րդ), իսկ մնացեալ երկու կոլերը նշանակեցին Նէյմար (64-րդ) եւ Մարսելօ (85-րդ):
Արժանթին 2-0 արդիւնքով անակնկալ պարտութիւն մը կրեց Պոլիվիայէն, որ արդէն իսկ դուրս մնացած է Մոնտիալէն:
Լիոնել Մեսսի, որ չորս մրցումով կախակայուած է, բացակայեցաւ Արժանթինի կազմէն:
Ստորեւ` արդիւնքները.
| Պոլիվիա – Արժանթին | 2-0 |
| Էքուատոր – Քոլոմպիա | 0-2 |
| Չիլի – Վենեզուելա | 3-1 |
| Պրազիլ – Փարակուէյ | 3-0 |
| Փերու – Ուրուկուէյ | 2-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պրազիլ | 33 (35-10) |
| 2.- Քոլոմպիա | 24 (18-15) |
| 3.- Ուրուկուէյ | 23 (26-17) |
| 4.- Չիլի | 23 (24-19) |
| 5.- Արժանթին | 22 (15-14) |
| 6.- Էքուատոր | 20 (23-20) |
| 7.- Փերու | 18 (22-23) |
| 8.- Փարակուէյ | 18 (13-21) |
| 9.- Պոլիվիա | 10 (12-32) |
| 10.- Վենեզուելա | 6 (17-34) |


