Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ 2018-ի մոնտիալի ֆութպոլի զտումի մրցաշարքի 13-րդ հանգրուանի մրցումները տեղի ունեցան երէկ:
Պարագլուխի դիրքը գրաւող Պրազիլ արձանագրեց իր 9-րդ յաղթանակը, երբ 4-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Ուրուկուէյի դաշտէն:
Էրինսոն Քաւանի նշանակեց Ուրուկուէյի եւ մրցումին առաջին կոլը (8-րդ` փենալթիով): Սակայն Փաուլինիօ հեթրիք մը իրագործեց (18-րդ, 52-րդ եւ 90-րդ), մինչ չորրորդ կոլը նշանակեց Նէյմար (75-րդ):
Արժանթին 1-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Չիլիին: Լիոնել Մեսսի, 16-րդ վայրկեանին փենալթիով նշանակեց մրցումին միակ կոլը:
Փարակուէյ 2-1 արդիւնքով յաղթեց Էքուատորի, Քոլոմպիա` Պոլիվիոյ (1-0), իսկ Վենեզուելա 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Փերուի հետ:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Պրազիլ | 30 (32-10) |
2.- Ուրուկուէյ | 23 (25-15) |
3.- Արժանթին | 22 (15-12) |
4.- Քոլոմպիա | 21 (16-15) |
5.- Էքուատոր | 20 (23-18) |
6.- Չիլի | 20 (21-18) |
7.- Փարակուէյ | 18 (13-18) |
8.- Փերու | 15 (20-22) |
9.- Պոլիվիա | 7 (10-32) |
10.- Վենեզուելա | 6 (16-31) |