Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 2016-2017 տարեշրջանի չորրորդ շրջանի հանդիպումներուն արդիւնքներուն լոյսին տակ, «Ֆեր Փլէյ»-ի (արդար խաղ) դասաւորման առաջին դիրքը կը գրաւէ Փիւնիկ, կը տեղեկացնէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
Փիւնիկի (8,09) ետին երկրորդ դիրքը կը գրաւէ Բանանց (8,02), ապա յաջորդաբար` Ալաշկերտ (7,89), Շիրակ (7,82), Արարատ (7,81) եւ Գանձասար-Կապան (7,71):