Պարագլուխի Դիրքը Գրաւող Բոլոր Խումբերն Ալ Յաղթանակ Արձանագրեցին
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները:
Սկսելով Անգլիայէն յայտնենք, որ Չելսի ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Սթոք Սիթիին: Չելսի յաղթանակի իր կոլը նշանակեց մրցումին աւարտէն 3 վայրկեան առաջ` շնորհիւ Կերի Քահիլի:

3-1 արդիւնքով յաղթելէ ետք Միտըլզպորոյի, Մանչեսթըր Եունայթըտ բարձրացաւ 5-րդ դիրք` օգտուելով Արսենալի կրած պարտութենէն (Ուեսթ Պրոմուիչէն, 3-1):
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան իբրեւ պահեստի մարզիկ նկատի առնուած էր, բայց Եունայթըտի մարզիչ Ժոզէ Մուրինիօ դաշտ չներկայացուց զայն:
Մանչեսթըր Սիթի – Լիվըրփուլ ճակատումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով:
Իտալիոյ մէջ, իր կարգին Եուվենթուս ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 1-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Սամտորիայի դաշտէն: Խուան Քուատրատօ նշանակեց Եուվէի կոլը (7-րդ):
Ա. Սէ. Միլան յաղթեց, մինչ Ինթեր Միլան հաւասարութիւն մը արձանագրեց:
Սպանիոյ մէջ պատահեցաւ նոյնը, եւ Ռէալ Մատրիտ 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Աթլեթիքօ Պիլպաոյի, ամրապնդեց պարագլուխի իր դիրքը:
Քարիմ Պենզեմա (25-րդ) եւ Քասեմիրօ (68-րդ) նշանակեցին Ռէալ Մատրիտի կոլերը:
Պարսելոնա, որ հիւրընկալեց Վալենսիան, 4-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Լուիս Սուարեզ (35-րդ), Լիոնել Մեսսի (45-րդ եւ 52-րդ) եւ Անտրէ Կոմես (89-րդ) նշանակեցին Պարսայի կոլերը` շուրջ 79 հազար հանդիսատեսներու ներկայութեան:

Գերմանիոյ մէջ եւս, Պայէրն Միւնիխ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, երբ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Մէօնշընկլատպախի դաշտէն: Թոմաս Միւլըր նշանակեց Պայէրնի կոլը (63-րդ):
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, Պայէրն 13 կէտի առաւելութիւն մը ունեցաւ Լայփցիկի վրայ, որ 3-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Վերտըր Պրեմընի դաշտին վրայ:
Ֆրանսայի մէջ, Մոնաքօ ամուր կառչած մնաց պարագլուխի դիրքին, երբ 3-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Քանի դաշտին վրայ:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Ուեսթ Պրոմուիչ – Արսենալ | 3-1 |
| Քրիսթալ Փալաս – Ուաթֆորտ | 1-0 |
| Էվըրթըն – Հալ Սիթի | 4-0 |
| Սթոք Սիթի – Չելսի | 1-2 |
| Սանտըրլենտ – Պըրնլի | 0-0 |
| Ուեսթ Համ – Լայսթըր Սիթի | 2-3 |
| Պուրնըմաութ – Սուանզի | 2-0 |
| Միտըլզպորօ – Մանչեսթըր Եունայթըտ | 1-3 |
| Թոթենհամ – Սաութհեմփթըն | 2-1 |
| Մանչեսթըր Սիթի – Լիվըրփուլ | 1-1 |
ԻՏԱԼԻԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Թորինօ – Ինթեր Միլան | 2-2 |
| Ա. Սէ. Միլան – Ճենովա | 1-0 |
| Էմփոլի – Նափոլի | 2-3 |
| Աթալանթա – Փեսքարա | 3-0 |
| Պոլոնիա – Քիեւօ Վերոնա | 4-1 |
| Քալիարի – Լացիօ Ռոմա | 0-0 |
| Քրոթոնէ – Ֆիորենթինա | 0-1 |
| Սամտորիա – Եուվենթուս | 0-1 |
| Ուտինեզէ – Փալերմօ | 4-1 |
| Ա. Էս. Ռոմա – Սասուոլօ | 3-1 |
ՍՊԱՆԻԱ. 28-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Էյպար – Էսփանիոլ | 1-1 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Ռէալ Մատրիտ | 1-2 |
| Ալաւես – Ռէալ Սոսիետատ | 1-0 |
| Ռէալ Պեթիս – Օսասունա | 2-0 |
| Լեկանես – Մալակա | 0-0 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Սեւիլլա | 3-1 |
| Տեփորթիւօ Քորունա – Սելթա Վիկօ | 0-1 |
| Սփորթինկ Խիխոն – Կրանատա | 3-1 |
| Պարսելոնա – Վալենսիա | 4-2 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Օկզպուրկ – Ֆրայպուրկ | 1-1 |
| Քէօլն – Հերթա Պերլին | 4-2 |
| Հոֆընհայմ – Պայէր Լեւերքուզըն | 1-0 |
| Վերտըր Պրեմըն – Լայփցիկ | 3-0 |
| Վոլֆսպուրկ – Տարմսթատ | 1-0 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Համպուրկ | 0-0 |
| Մայնց-05 – Շալքէ | 0-1 |
| Մէօնշընկլատպախ – Պայէրն Միւնիխ 1 | 0-1 |
ՖՐԱՆՍԱ. 30-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Նանթ – Նիս | 1-1 |
| Անժէ – Կենկան | 3-0 |
| Պորտօ – Մոնփելիէ | 5-1 |
| Նանսի – Լորիան | 2-3 |
| Թուլուզ – Ռենն | 0-0 |
| Քան – Մոնաքօ | 0-3 |
| Տիժոն – Սենթ Էթիեն | 0-1 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Լիոն | 2-1 |


