
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան 20-րդ հանգրուանի մրցումները:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ երէկ մեկնեցաւ Հիւսիսային Լիբանան` մրցելու համար Ռիատա Ուալ Ատապի դէմ, իր համակիրներուն ընկերակցութեամբ, իրաւարարներուն կողմէ 2-0 արդիւնքով յաղթական հռչակուեցաւ` նկատի ունենալով, որ մրցակից կազմը դաշտ չներկայացաւ:
Այսպիսով, ՀՄԸՄ ընդհանուր դասաւորման մէջ մնաց 7-րդ դիրքին վրայ` իր տրամադրութեան տակ ունենալով 26 կէտ:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Շապապ Արապի | 45 (40-13) |
| 2.- Իսլահ Պըրժ Շիմալի | 42 (41-22) |
| 3.- Շապապ Ղազիէ | 40 (45-22) |
| 4.- Մապարրա | 31 (27-27) |
| 5.- Ահլի Նապաթիէ | 27 (17-18) |
| 6.- Նասեր Պար Էլիաս | 27 (19-25) |
| 7.- ՀՄԸՄ | 26 (30-27) |
| 8.- Ահլի Սայտա | 22 (26-27) |
| 9.- Ամալ Մաարաքէ | 22 (24-35) |
| 10.- Սաժես | 21 (28-41) |
| 11.- Շեպիպեթ Մազրաա | 15 (18-40) |
| 12.- Ռիատա Ուալ Ատապ | 14 (24-42 |


