Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ապարաժ»-ի Խմբագրական. Փետրուարից Փետրուար

March 1, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Համաշխարհային օրակարգ մուտք գործելը մեր երկրի նման փոքր երկրների եւ փոքրաքանակը ազգութեան համար բաւականին դժուար է: Դեռ աւելի՛ն, համաշխարհային օրակարգում պատմական բարի համբաւ վաստակելը եւ շրջադարձի առիթ դառնալը համարեա անհնարին է: Սակայն հայ ժողովրդին անցեալ դարում երկու անգամ այդպիսի առիթներ են տրուել 67 տարիների տարածութեամբ` հէնց փետրուար ամիսներին: Մէկը` 1921 թուականի փետրուարի 18-ին, իսկ երկրորդը` 1988-ի փետրուարի 20-ին: Երկու իրողութիւններն էլ ըմբոստութիւններ եւ, աւելի յստակ, յեղափոխութիւններ էին, եւ երկուսն էլ` խորհրդային կարգերի դէմ:

1921-ի փետրուարի 18-ին նոր խորհրդայնացած Հայաստանի ժողովուրդն այլեւս չդիմացաւ բռնութեանը եւ իր ծոցից ելած հերոսների խոշտանգումներին ու հալածանքներին: Ապստամբեց, ըմբոստացաւ, յեղափոխեց կարգերը: Հայաստանի փրկութեան կոմիտէն ստանձնեց երկրի կառավարումը եւ կարճ ժամանակահատուածում` ընդամէնը երկուս ու կէս ամիսների ընթացքում փրկեց շատ կարեւոր մի բան` պատմութեան մէջ գրանցուեց առաջին ընդվզումը խորհրդային կարգերի դէմ: Եւ այդպէս, ելանք միջազգային բեմահարթակ` ազատատենչի բարի համբաւի դափնիով:

1988-ի փետրուարի 20-ին գումարուեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի նիստ, ուր որոշուեց վերամիաւորուել Մայր Հայաստանին, եւ այդպիսով հիմքը դրուեց Արցախեան նորօրեայ շարժման: Այս հաստատումը մեզ համար կարեւոր է եւ, մեր տեսակէտից, պատմական: Սակայն համաշխարհային օրակարգում հանդէս եկանք այլ պատգամով: Խորհրդային Միութեան փլուզումը հետազօտող որեւէ քաղաքագէտ կամ պատմաբան չի կարող անտեսել այն առաջին կայծը, որը պատճառ դարձաւ անարդարութիւններով լի տակառի պայթելուն: Դա հէնց արցախեան կայծն էր «Լենին, Պարտիայ, Կորպաչով…» սկզբով եւ հայորդիների արեամբ պսակուած յաղթանակով: Եւ այսպէս, մէկ անգամ եւս ելանք միջազգային բեմահարթակ` այս անգամ եւս ազատատենչի բարի համբաւի դափնիով:

67 տարիների տարածութեամբ` այս երկու փետրուարներին տեղի ունեցած իրադարձութիւնների պատգամը մեզ համար միշտ պէտք է մնայ առօրէական: Պատգամը մէկն է` ոչ ստրկութեանը: Իսկ այդ ստրկութիւնը նախ եւ առաջ բուն է դնում մարդկանց մտքերում: Ստրկութեան որդը նախ ուտում է մարդուն ներսից: Մարդը պատրաստ է լինում դառնալ ստրուկ, երբ մանկուց, պատանեկութիւնից եւ երիտասարդ տարիքում իրեն փորձում են կայունութեան եւ հնազանդութեան կոչերով խաբել, սանձել ըմբոստ հոգին ու հնազանդեցնել: Հնազանդուող, ըմբոստութեան ոգին մարած հասարակութիւնը դատապարտուած է լճացման: Չի կարող զարգացում ապրել մի հաւաքականութիւն, ուր ի խնդիր կայունութեան խորթ աչքով են դիտում հարցական նշաններ օգտագործողներին, նրանց, ովքեր ըմբոստանալով առկայի դէմ, հարցականի տակ են դնում գործող կարգերը եւ փոփոխութեան նախաձեռնութիւններ են ստանձնում: Ի դէպ, Հայաստանի վարչապետը փետրուարի 15-ին Երեւանի պետական համալսարան այցի ժամանակ ուսանողներին կոչ է արել լինել «ըմբոստ ու չյարմարուող»:

Զարգացման համար այլ ուղի չկայ: Հետեւենք փետրուարեան խորհուրդներին եւ ընդառաջենք ըմբոստութեան եւ չհամակերպուելու կոչին:

«Ապառաժ»-ի խմբագրական,
27 փետրուար, 2017թ.

aparaj.am

Նախորդը

Խօսքն Ու Գործը

Յաջորդը

Ասիկա Պայքար Է` Յանուն Ինքնապաշտպանութեան Եւ Ֆիզիքական Գոյատեւման. ՄԱԿ-ի Մէջ Հայաստանի Հանրապետութեան Դեսպանը Ելոյթ Ունեցած Է Լեռնային Ղարաբաղի Հակամարտութեան Մասին

RelatedPosts

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
Խմբագրական «Հայրենիք»-ի.  Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն

January 31, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.