
Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 12-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, վաղը` չորեքշաբթի, 15 փետրուարին ՀՄԸՄ-ի տղոց խումբը կը մրցի Մութթահետի դէմ:
Մրցումը, որ տեղի պիտի ունենայ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ պիտի սկսի երեկոյեան ժամը 20:30-ին:
Ինչպէս ծանօթ է, այժմ իր տրամադրութեան տակ ունենալով 10 յաղթանակ (1 պարտութեան կողքին), ՀՄԸՄ կը գրաւէ ընդհանուր դասաւորման պարագլուխի դիրքը:
ՀՄԸՄ-ի մարզիկներէն կ՛ակնկալուի ոչ մէկ ճիգ խնայել` յաղթելու համար Հիւսիսային Լիբանանի խումբին եւ աւելի կառչած մնալու համար առաջին դիրքին:
Նշենք, որ երթի մրցումին, որ տեղի ունեցաւ կիրակի, 11 դեկտեմբերին, ՀՄԸՄ Թրիփոլիի մէջ 99-92 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց:
Դասաւորման պատկերը այժմ կը պարզէ հետեւեալ վիճակը.
|
ՅԱՂԹ |
ՊԱՐՏ. |
|
| 1.- ՀՄԸՄ |
10 |
1 |
| 2.- Ռիատի |
9 |
3 |
| 3.- Պիպլոս |
9 |
2 |
| 4.- Լուէյզի |
6 |
6 |
| 5.- Մութթահետ |
6 |
5 |
| 6.- Թատամոն |
5 |
6 |
| 7.- Սաժես |
4 |
8 |
| 8.- Շանվիլ |
3 |
8 |
| 9.- Մէյրուպա |
3 |
8 |
| 10.- Հուփս |
2 |
10 |


