
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 16-րդ հանգրուանի մրցումները տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց պարագլուխի դիրքը գրաւող Իսլահ Պըրժ Շիմալին, 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ:
Մրցումը հազիւ սկսած, 7-րդ վայրկեանին Իսլահ նշանակեց կոլ մը` Հապիպ Շուէյխի հարուածով:
Ա. կիսախաղին 1-0 արդիւնքով ուշացած ՀՄԸՄ, 61-րդ վայրկեանին նշանակեց իր հաւասարութեան կոլը` շնորհիւ Գէորգ Օհանեանի (փենալթիով):
73-րդ վայրկեանին Սերժ Չաքըրեան նշանակեց ՀՄԸՄ-ի երկրորդ կոլը, որ եղաւ բաւական սքանչելի:
Սակայն դժբախտաբար ՀՄԸՄ չկրցաւ տանիլ վերջնական յաղթանակը` նկատի ունենալով, որ մրցումին 93-րդ վայրկեանին Այման Ապու Սահիուն նշանակեց Հարաւային Լիբանանի կազմին հաւասարութեան կոլը:
Նշենք, որ օրուան իրաւարարը ութ վայրկեանի երկարաձգում մը տուած էր:
Հաւասարութեան այդ կոլէն ետք, Գէորգ Օհանեան օրուան իրաւարարէն ստացաւ կարմիր քարտ մը:
Նախորդ հանգրուանին 8-րդ դիրքը գրաւած ՀՄԸՄ այժմ նահանջած է 9-րդ դիրք:
Ստորեւ` դասաւորումը.
|
Յ. |
Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. |
ԿԷՏ |
|
| 1.- Իսլահ Պըրժ Շիմալի |
11 |
4 | 1 | 39 | 20 |
37 |
| 2.- Շապապ Ղազիէ |
11 |
3 | 2 | 38 | 16 |
36 |
| 3.- Շապապ Արապի |
10 |
3 | 3 | 36 | 13 |
33 |
| 4.- Մապարրա |
9 |
1 | 6 | 23 | 20 |
28 |
| 5.- Ահլի Նապաթիէ |
5 |
7 | 4 | 13 | 15 |
22 |
| 6.- Նասեր Պար Էլիաս |
6 |
2 | 8 | 15 | 20 |
20 |
| 7.- Ահլի Սայտա |
5 |
4 | 7 | 23 | 23 |
19 |
| 8.- Ամալ Մաարաքէ |
5 |
4 | 7 | 20 | 28 |
19 |
| 9.- ՀՄԸՄ |
5 |
3 | 8 | 23 | 25 |
18 |
| 10.- Սաժես |
4 |
2 | 10 | 18 | 35 |
14 |
| 11.- Ռիատա Ուալ Ատապ |
4 |
1 | 11 | 18 | 30 |
13 |
| 12.- Շեպիպեթ Մազրաա |
1 |
6 | 9 | 12 | 33 |
9 |
ԼԵՌՆԱԼԻԲԱՆԱՆԻ նահանգին մէջ տեղի ունեցող Լիբանանի ֆութպոլի Դ. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ ՀՄԸՄ Պուրճ Համուտ, որ Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմայի դաշտին վրայ մրցեցաւ Լիուա Պարժայի դէմ, 4-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ:


