Պարսելոնա Յաղթեց. Ռէալ Մատրիտի
Մրցումը Յետաձգուեցաւ

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները, որոնց ընթացքին արձանագրուեցան հետաքրքրական արդիւնքներ եւ նշանակուեցան բազմաթիւ հետաքրքրական կոլեր:
Անգլիոյ ախոյեանութեան 24-րդ հանգրուանի մրցումներուն, մարզիչ Ժոզէ Մուրինիոյի կազմը` Մանչեսթըր Եունայթըտ, որ հիւրն էր Լայսթըր Սիթիի, 3-0 արդիւնքով տպաւորիչ յաղթանակ մը արձանագրեց:
Մրցումին 42-րդ վայրկեանին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան, գնդակը դաշտին կեդրոնէն խլելով յառաջացաւ դէպի մրցակից կազմին բերդը եւ սքանչելի կոլով մը պարտութեան մատնեց բերդապահ Քասպեր Շմայքըլը: Ան այս տարեշրջանի իր երրորդ կոլը նշանակեց:
Երկու վայրկեան ետք Զլաթան Իպրահիմովիչ նշանակեց Եունայթըտի երկրորդ կոլը:
49-րդ վայրկեանին Հայաստանի հաւաքականին խմբապետի սքանչելի փոխանցումէն ետք սպանացի Խուան Մաթթա արդիւնքը վերածեց 3-0-ի:
Նշենք, որ Մխիթարեան ընտրուեցաւ մրցումին լաւագոյն մարզիկը:
Լոնտոնեան տերպին աւարտեցաւ պարագլուխի դիրքը գրաւող Չելսիի յաղթանակով` 3-0 արդիւնքով, Արսենալի դէմ:
Լիվըրփուլ, որ հիւրն էր Հալ Սիթիի, 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ:
Վերջին 5 մրցումներուն, Լիվըրփուլ այսպիսով կրեց իր 4-րդ պարտութիւնը:

Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան 21-րդ հանգրուանին ծիրին մէջ, Պարսելոնա, որ շուրջ 84 հազար հանդիսատեսներու ներկայութեան հիւրընկալեց Աթլեթիքօ Պիլպաոն, 3-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց: Փաքօ Ալքասեր (18-րդ), Լիոնել Մեսսի (40-րդ) եւ Ալեքս Վիտալ (67-րդ) նշանակեցին Պարսայի կոլերը:
Կլիմայական անբարենպաստ պայմաններուն պատճառով, Սելթա Վիկօ – Ռէալ Մատրիտ եւ Տեփորթիւօ Քորունա – Ռէալ Պեթիս մրցումները յետաձգուեցան:

Իտալիոյ մէջ, Նափոլի 7-1 արդիւնքով ջախջախիչ յաղթանակ մը արձանագրեց Պոլոնիայի դաշտին վրայ: Մարեք Համսեք եւ Տրիես Մերթենս հեթրիքներ իրագործեցին:
Իր դաշտէն դուրս, Լացիօ Ռոմա եւս յաղթանակ մը արձանագրեց` 6-2 արդիւնքով պարտութեան մատնելով Փեսքարան: Մարքօ Փարոլօ նշանակեց 4 կոլ:
Ա. Սէ. Միլան իր դաշտին վրայ 1-0 արդիւնքով պարտուեցաւ Սամտորիայէն:
Գերմանիոյ մէջ, Պայէրն Միւնիխ 75 հազար հանդիսատեսներու ներկայութեան չկրցաւ յաղթել իր հիւրին` Շալքէին, եւ անոր հետ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց: Ռոպերթ Լեւանտովսքի նշանակեց Պայէրնի կոլը (9-րդ):
Պորուսիա Տորթմունտ, որ հիւրընկալեց Լայփցիկը, աւելի քան 81 հազար հանդիսատեսներու ներկայութեան արձանագրեց 1-0 արդիւնքով յաղթանակ մը: Փիեռ – Էմերիք Օպամեյանկ նշանակեց յաղթական կազմին կոլը (35-րդ):
Ֆրանսայի մէջ, շաբթուան գագաթի ճակատումը` Մոնաքոյի եւ Նիսի միջեւ, աւարտեցաւ ի նպաստ առաջինին` 3-0 արդիւնքով: Ռատամել Ֆալքաօ նշանակեց 2 կոլ:
Իր կարգին, յաղթանակ արձանագրեց Փարիզ Սեն Ժերմեն, որ 3-1 արդիւնքով յաղթական վերադարձաւ Տիժոնի դաշտէն: Թիակօ Սիլվա եւ Էտիսոն Քաւանի նշանակեցին մէկական կոլ:
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 24-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Չելսի – Արսենալ | 3-1 |
| Քրիսթալ Փալաս – Սանտըրլենտ | 0-4 |
| Էվըրթըն – Պուրնըմաութ | 6-3 |
| Հալ Սիթի – Լիվըրփուլ | 2-0 |
| Սաութհեմփթըն – Ուեսթ Համ | 1-3 |
| Ուաթֆորտ – Պըրնլի | 2-1 |
| Ուեսթ Պրոմուիչ – Սթոք Սիթի | 1-0 |
| Թոթենհամ – Միտըլզպորօ | 1-0 |
| Մանչեսթըր Սիթի – Սուանզի | 2-1 |
| Լայսթըր Սիթի – Մանչեսթըր Եունայթըտ | 0-3 |
ԻՏԱԼԻԱ. 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Պոլոնիա – Նափոլի | 1-7 |
| Ա. Սէ. Միլան – Սամտորիա | 0-1 |
| Աթալանթա – Քալիարի | 2-0 |
| Քիեւօ Վերոնա – Ուտինեզէ | 0-0 |
| Էմփոլի – Թորինօ | 1-1 |
| Ճենովա – Սասուոլօ | 0-1 |
| Փեսքարա – Լացիօ Ռոմա | 2-6 |
| Փալերմօ – Քրոթոնէ | 1-0 |
| Եուվենթուս – Ինթեր Միլան | 1-0 |
ՍՊԱՆԻԱ. 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Մալակա – Էսփանիոլ | 0-1 |
| Պարսելոնա – Աթլեթիքօ Պիլպաօ | 3-0 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Լեկանես | 2-0 |
| Վալենսիա – Էյպար | 0-4 |
| Սեւիլլա – Վիարէալ | 0-0 |
| Սփորթինկ Խիխոն – Ալաւես | 2-4 |
| Ռէալ Սոսիետատ – Օսասունա | 3-2 |
| Սելթա Վիկօ – Ռէալ Մատրիտ | (յետաձգուած) |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Կրանատա (20) – Լաս Փալմաս (11) | 21:45 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Պայէրն Միւնիխ – Շալքէ | 1-1 |
| Մէօնշընկլատպախ – Ֆրայպուրկ | 3-0 |
| Քէօլն – Վոլֆսպուրկ | 1-0 |
| Հերթա Պերլին – Ինկոլսթատ | 1-0 |
| Հոֆընհայմ – Մայնց-05 | 4-0 |
| Պորուսիա Տորթմունտ – Լայփցիկ | 1-0 |
| Օկզպուրկ – Վերտըր Պրեմըն | 3-2 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Տարմսթատ 2-0 | 2-0 |
ՖՐԱՆՍԱ. 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Մոնաքօ – Նիս | 3-0 |
| Պորտօ – Ռենն | 1-1 |
| Տիժոն – Փարիզ Սեն Ժերմեն | 1-3 |
| Կենկան – Քան | 0-1 |
| Լիլ – Լորիան | 0-1 |
| Մոնփելիէ – Պասթիա | 2-1 |
| Թուլուզ – Անժէ | 4-0 |
| Նանթ – Նանսի | 0-2 |
| Սենթ Էթիեն – Լիոն | 2-0 |


