Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Կեանք Ու Կռիւ 2. 25 Տարի Անց» Ժապաւէնը

February 3, 2017
| Արուեստ - Մշակոյթ
0
Share on FacebookShare on Twitter

ՍՈՆԱ ԱԴԱՄԵԱՆ

2016-ի սեպտեմբերին հայկական շարժապատկերի շուկայում  պաստառ բարձրացաւ բեմադրիչ Մհեր Մկրտչեանի «Կեանք ու կռիւ» ժապաւէնը, որը կարճ ժամանակում դարձաւ ոչ միայն ամենաքննարկուած, այլ նաեւ ամենասիրուած ժապաւէնը:

Ժապաւէնը գնահատեց ոչ միայն սովորական հանդիսատեսը, այլ նաեւ շարժապատկերի արհեստավարժ գործիչները, դա փաստեց 2016-ի դեկտեմբերին կայացած Ազգային արտադրութեան ժապաւէնների «Անահիտ» առաջին մրցանակաբաշխութիւնը, որի ժամանակ ժապաւէնը մրցանակ նուաճեց միանգամից մի քանի անուանակարգերում` լաւագոյն խաղարկային ժապաւէն, լաւագոյն նկարող (Վահագն Տէր Յակոբեան), լաւագոյն դերասան (Սամուէլ Թադեւոսեան):

«Կեանք ու կռիւ» ժապաւէնի նկարահանումների ընթացքում էլ հէնց սկսուեց ապրիլեան պատերազմը, որը արտադրիչներին եւ բեմադրիչին դրդեց մտածել 2-րդ ժապաւէնի ստեղծման մասին:

Ուրբաթ, 27 յունուարին, պաստառ բարձրացաւ Մհեր Մկրտչեանի «Կեանք ու կռիւ 2. 25 տարի անց» ժապաւէնը, որը, բեմադրիչի խօսքերով, մեր հերոսների մասին է:

«Կեանք ու կռիւ 2. 25 տարի անց» ժապաւէնի հերոսները ճանաչելի պաստառից, նրանցից իւրաքանչիւրի ճակատագրի միջով տեսնում ենք մեր անցած ճանապարհը, ձեռքբերումները, ձախողումները: Ժապաւէնում շատ են հերոսների բերանից հնչող եւ այսօրուայ մեր բարքերին ուղղուած պատգամները` արտագաղթ, ընկերային ծանր վիճակ, սակաւապետ դարձած մերօրեայ երբեմնի հերոսներ: Ժամանակը կարծես կանգ է առել,ինչպէս` 25 տարի առաջ, հիմա էլ պատերազմ է, թշնամու ձեռագիրը չի փոխուել, թարմ են յիշողութիւնները ապրիլեան պատերազմից եւ Թալիշի ահասարսուռ դէպքերից, այդ ամէնը կայ ժապաւէնում, բայց ամէնից շատ ժապաւէնում կայ սէր` զինուորին պատերազմից տուն հասցնող մեծ սէր: Դա միակ բանն է, որ ապրեցնում է կեանքում ու կռւում: Գուցէ նաեւ դրանով էր պայմանաւորուած, որ ժապաւէնի 2-րդ մասում հերոսը չի մեռնում, նրան փրկում է սէրը: Բայց, ինչպէս բեմադրիչն է կատակով նշում ժապաւէնի առաջին ցուցադրութիւնից յետոյ, «2-րդ հերոսի մահն ինձ արդէն չէին ների»:

Ժապաւէնում նկարահանուել են դերասաններ` Բաբգէն Չոպանեանը, Շանթ Յովհաննիսեանը, Նարինէ Գրիգորեանը, Անի Ղազարեանը, Արծրուն Չոպանեանը, Տիանա Մալենկոն, Տմիթրի Մարեանովը, Գագիկ Մադոյեանը, Արմէն Մարգարեանը, Վարուժան Մարգարեանը:

«Ժապաւէնը Ղարաբաղեան պատերազմի մասին չէ, այն երիտասարդների մասին է, որոնց կեանքը ուրիշ կերպ դասաւորուեց: Ժապաւէնը նրա մասին է, որ 25 տարի է անցել, բայց մենք դեռ կռուի, պատերազմի մէջ ենք», ասում է արտադրիչ Կարէն Ղազարեանը` նշելով, որ նպատակ չեն ունեցել ժապաւէն նկարել ապրիլեան պատերազմի մասին: Աւելի՛ն. այն այսօրուայ մասին է: Ղազարեանը ընդգծում է` ժապաւէնը նկարահանել են հայ հանդիսատեսի համար, բայց բացառուած չէ, որ այն ներկայացնեն նաեւ տարբեր փառատօների:

Բեմադրիչին ուղղուած այն հարցին, թէ պատրաստւո՞ւմ են ժապաւէնը ներկայացնել «Օսքար»-ի, նման խօսակցութիւններ են շրջանառւում, Մհեր Մկրտչեանը նկատեց. «Կ՛ուզէինք լինել ինքնատիպ եւ նկարել հայկական ժապաւէններ, որոնք չեն նկարւում «Օսքար»-ի համար», ասում է բեմադրիչն ու ընդգծում, որ ժապաւէն նկարելուց փորձում է անել լաւագոյնը. «Ի հարկէ, ես կ՛ուզէի, որ ժապաւէնը դիտելուց յետոյ շատ մարդկանց մօտ շատ բան փոխուի: Մեծամիտ են եւ կեղծ այն բեմադրիչները, ովքեր գիտեն, որ իրենց ժապաւէնը կ՛ունենայ յաջողութիւն», ասաց նա ու նշեց, որ դժուար թէ լինի «Կեանք ու կռիւ 3»:

Ի դէպ, «Զանգակ» հրատարակչութիւնը, հաշուի առնելով հանրութեան մեծ ուշադրութիւնը ժապաւէնի նկատմամբ, որոշել է հրատարակել ժապաւէնի բեմագրութեան վրայ հիմնուած «Կեանք ու կռիւ» վէպը:

Վէպի հեղինակը յայտնի արձակագիր, թատերագիր, վերջին երկու տասնամեակում Հայաստանում ամէնից ընթերցուող հեղինակներից մէկն է` Գուրգէն Խանջեանը: Ինչպէս նշեց գրականագէտ Հայկ Համբարձումեանը, գրքի առաջին մասն արդէն գրուած է, 2-րդ մասը հեղինակը կ՛աւարտի մայիսին:

Ըստ Համբարձումեանի, հիմնական պատգամները պահպանել են եւ փորձել ամբողջացնել նաեւ ժամանակաշրջանը:

Նա նկատում է` սա կայացման վէպ է ոչ միայն երկրի, այլ նաեւ հերոսների, որը նաեւ զոհաբերման մասին է:

«Հրապարակ

http://hraparak.am/?p=135980&l=am/

Նախորդը

Գերարագ Դարուն Մէջ Գերարագ Լեզու Սորվիլ

Յաջորդը

Բանակում Ծառայող Զինուորի Համար Դրախտն Իր Տունն Է

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

«Գայեանէ» Պալէի Դպրոցի «Մարդուկ Ջարդուկ»-ը

January 19, 2026
Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Կանացի Աչքերով Զ.

January 12, 2026
Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Աղբակոյտը` Ապաստան (Բ.)

November 5, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.