Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Խմբագրական. Հայոց Բանակը

Յունուար 30, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Յունուարի 28-ը հայոց  բանակի ծննդեան օրն է: Նորաստեղծ հանրապետութեան  զինուած ուժերը  ծնուեցին  կռուի դաշտում, յընթացս մարտական մկրտութիւն անցնող կամաւորական ջոկատների հիմքի վրայ: Հայոց պետական բանակը երկար ժամանակ  դեռ պիտի կրէր  կամաւորական  իր թթխմորի ազդեցութիւնը: Նորաստեղծ պետական բանակը ձեւաւորուեց  խորհրդային բանակից  կամաւորապէս հայրենիք վերադարձած արհեստավարժ սպաների, բայց հիմնականում`  պատերազմի դպրոցն աւարտած  կամաւորականների ուժերով: Չժխտելով խորհրդային զօրքերից վերադարձածների վաստակը, այնուամենայնիւ, նրանք գործող  կամաւորական-պետական զօրամիաւորումների հետ ներդաշնակուելու խնդիր ունէին, իսկ միւս կողմից` իրենց թուաքանակով որակ չէին կարող կազմել ինքնաբուխ ձեւաւորուած հաւաքականութեան մէջ: Որակ կազմող նախկին ֆետայի-կամաւորներն էլ զօրամիաւորումներ  ղեկավարողի,  դաստիարակի, հոգեբանի,  գրքային գիտելիքով զինուած արհեստավարժի կայացման ճանապարհով պիտի տանէին իրենց ենթակայ նորակոչիկ պետական զինուորին: Մինչ  առկայ ներուժը կը համալրուէր հայկական  ռազմական դպրոցի շրջանաւարտ սպայական սերնդով: Մեր բանակը դժուարին կայացման ճանապարհ անցաւ` մշտապէս  քթի տակ զգալով վառօդի հոտը եւ հակառակորդի դաւադիր շունչը: Դիմագրաւելիք  բոլոր մարտահրաւէրներով հանդերձ, հայ սպան ու զինուորը մշտապէս կրողը եղան հոգեբանական ու բարոյական  այն ամուր գիտակցութեան, որ  յաղթած եւ հայրենիք ազատագրած նախորդների գործը շարունակողն են:

Ինքնախաբէութիւն կը լինի մտածելը, թէ հասարակութեանը մաս  կազմող բանակը կարող է անհաղորդ լինել այդ հասարակութեան բարքերին եւ արատներին: Միւս կողմից` վտանգաւոր մեղք է  բանակը ներքաշելը  ներհասարակական եւ ներքաղաքական  խնդիրների ու հակասութիւնների դաշտ: Ինչի  ականատեսը եղանք նաեւ   2016 թուականի ապրիլի  քառօրեայ փորձութեան ժամանակ: Այն պահին, երբ  զինուորը  չէր լքում մահուանը ընդառաջ գնացող  հրամանատարին, իսկ հրամանատարը զոհաբերում էր իրեն փրկելու համար ենթակային, այն պայմաններում, որ զոհուողների  մէկ երրորդը սպաներ էին,  բոլորովին ժամանակը  չէր խրամատներ հասնող ձայնով գոռալը, թէ զօրավարները թալանում են բանակը ու ման են գալիս ճիփերով:

Թէեւ տարիներ շարունակ մեր մտքի միջի կասկածի որդը հասունացնում էր այն որոմը, թէ երկրում առկայ անարդարութիւնների պատճառով   անհրաժեշտ  պահին ո՛չ բանակը կը կռուի ու ո՛չ էլ նախկին կռուողները  զէնք կը վերցնեն, քառօրեայ պատերազմի ժամանակ ե՛ւ 18-20 տարեկան զինուորը  կռուեց ե՛ւ ազգը վերածուեց ազգ-բանակի:

Պետական ու համաժողովրդական այս բանակը դիմագրաւեց  անակնկալ հարուած, որի ժամանակ թշնամին  դիրքապահների դէմ գրոհի անցաւ  մեծաքանակ մարդուժով, հայկական դիրքերի վրայ նետեց միայն 120մմ-ից մեծ տրամաչափի աւելի քան 30 հազար հրետանային արկ, «Կրատ» կայանքներից արձակեց աւելի քան հազար հինգհարիւր արկ: Չնայած մանրակրկիտ  նախապատրաստութեանը, անակնկալ ու լայնածաւալ գրոհին  թշնամին չյաղթեց, ունեցաւ զինատեսակների շօշափելի կորուստ եւ, ըստ որոշ աղբիւրների, տասն անգամ աւելի զոհ:

Պատերազմը, յարձակուող կողմի խնդրանքով, դադարեցուեց չորս օրից,  թշնամու ծրագրերը ձախողուեցին, հայկական կողմը չպարտուեց  (զերծ մնանք  յաղթանակ բառը գործածելուց, որովհետեւ թէկուզ փոքր չափի, այնուամենայնիւ հողի կորուստ ունեցանք): Ճշմարտութիւնը սա է եւ այն պէտք չէ աղաւաղուի վասն ներքին հաշիւների կամ  իշխանութիւններին չսիրելու ինքնաարդարացմամբ:

Փաստն այն է, որ չնայած այս ու այն հանգամանքներին` հայկական բանակը մնում է մարտունակ,  հայ զինուորը մեռնելուց աւելի սարսափելի է  համարում թշնամու առաջ հայկական բնակավայրերի ճանապարհը բացելը:

Թէ՛ մարտական գործողութիւնների ժամանակ եւ թէ՛ խաղաղ զօրավարժութիւնների մէջ  մեր բանակն դրսեւորում է յաղթողի ժառանգական կապը, ոգին եւ արհեստավարժութիւնը:

Աւանդոյթ է դարձել, որ հայկական սեղանների շուրջ պարտադիր խմուի հայոց բանակի եւ հայ զինուորի կենացը: Այլեւս այդ բանակն ու զինուորը շօշափելի ու որոշակի են` թէ՛ իրենց եւ թէ՛ իրենց պաշտպանած հողի մերձութեամբ ու հարազատութեամբ:

Հայոց բանակն ամենաթանկ բանն է, որ անկախութեամբ ձեռք են  բերել Հայաստանի ու Արցախի  պետութիւնները: Այն պարզ գիտակցութեամբ, որ ազգի ու պետութեան անվտանգ  ներկան  եւ բաղձալի ապագան երաշխաւորող գլխաւոր գործօնը Հայոց զինուած ուժերն են:

Պիտի կարողանանք լինել ազգ բանակ: Ոչ այն պարզունակ հասկացողութեամբ, որ զինուորական ծառայութեան շրջանակ պէտք է ներգրաւուեն բոլորը` առանց սեռի ու տարիքի խտրութեան, այլ`  գործող  բանակի առջեւ ֆիզիքական ու բարոյական պարտք ու պարտականութիւն ունենալու  անհատական գիտակցութեամբ,  ինչը  չի կարող սահմանափակուել  միայն կենացներ խմելով: Եւ այո՛, նաեւ` այս երկրում այնպիսի արդար յարաբերութիւններ հաստատելով, որոնք բարոյական եւ հոգեբանական առումով միշտ ամուր կը պահեն սահմանապահ  զինուորի ողնաշարը: Խաղաղ լուսաբացներ, անսասան հաւատ ու  անկոտրում  կամք հայոց բանակին:

Նախորդը

50 Տարի Առաջ (30 Յունուար 1967)

Յաջորդը

Խմբագրական «Գանձասար»-ի Յունուար Դ. – Հպարտութեամբ Կը Խոնարհինք Հայոց Բանակին Խիզախութեան Առջեւ

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Փորձութիւն
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փորձութիւն

Հոկտեմբեր 31, 2025
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 10-րդ Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 10-րդ Թիւը

Հոկտեմբեր 31, 2025
Փաշինեանը Պէտք Է Արտաքսել Եկեղեցիէն Եւ Ձերբակալել
Անդրադարձ

Փաշինեանը Պէտք Է Արտաքսել Եկեղեցիէն Եւ Ձերբակալել

Հոկտեմբեր 31, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?