Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը տուաւ քանի մը կարեւոր որոշումներ:
Նախ եւ առաջ վաւերացուեցան նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած բոլոր մրցումներուն արդիւնքները, ինչպէս նաեւ հրապարակուեցաւ այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 27 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Թրիփոլի – Անսար | 13:45 | Թրիփոլի |
Ահտ – Շապապ Սահել | 14:15 | Ահտ |
ՇԱԲԱԹ, 28 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Նեպի Շիթ – Իժթիմահի | 14:15 | Պհամտուն |
Նըժմէ – Ախա Ահլի Ալէյ | 15:30 | Սայտա |
ԿԻՐԱԿԻ, 29 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Թատամոն Սուր – Սաֆա | 13:45 | Սուր |
Սալամ Զղարթա – Ռասինկ | 14:15 | Զղարթա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 27 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Ահլի Սայտա – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սայտա |
Սաժես – Ամալ Մաարաքէ | 14:15 | Սաֆա |
ՇԱԲԱԹ, 28 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Շեպիպեթ Մազրաա – Մապարրա | 14:15 | Սաֆա |
Իսլահ Պըրժ Շիմալի – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Սուր |
ԿԻՐԱԿԻ, 29 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Շապապ Արապի – ՀՄԸՄ | 14:15 | Սաֆա |
Նասեր Պար Էլիաս – Շապապ Ղազիէ | 14:15 | Խիարա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՇԱԲԱԹ, 28 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
ՀՄՄ – Ահլի Սարպա | 14:15 | Նըժմէ |
Ֆետերասիոնը շնորհաւորեց Հուփս ֆութպոլի ակումբը, որ կրտսերներու ախոյեան հանդիսացաւ` իր կատարած 16 մրցումներուն ընթացքին ոչ մէկ պարտութիւն կրելով (42 կէտ): Երկրորդ դիրքը 41 կէտով գրաւեց Նըժմէ:
Ինչ կը վերաբերի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան, Պէյրութի դրամատունը առանց պարտութիւն կրելու, գրաւեց դասաւորման առաջին դիրքը` 46 կէտով: Անոր ետին Լիբանանեան բանակի հաւաքականը գրաւեց երկրորդ դիրքը` 34 կէտով:
Ֆետերասիոնը շուտով պիտի հրապարակէ ախոյեանութեան Բ. հանգրուանի մրցումներուն յայտագիրը:
Ամալ Մաարաքէի պատասխանատուներէն (Բ. դասակարգ) Խալիլ Մաանի վեց ամիսով կախակայուեցաւ, մինչ անոր ակումբը 500 հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Պըրժի պատասխանատուներէն Ալի Քալլութ (Գ. դասակարգ) երկու ամիսով կախակայուեցաւ, իսկ անոր ակումբը 500 հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Վեց ամիսով կախակայուեցաւ Նահտա Պար Էլիասի պատասխանատուներէն Զիատ Արաժի (Գ. դասակարգ), մինչ նոյն դասակարգին մաս կազմող Թաքատոմ Անքունի պատասխանատուներէն Ալի Տաուտ կախակայուեցաւ մէկ տարիով: Ան նաեւ մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Զամալեք Պէյրութի մաս կազմող (Գ. դասակարգ) Մոհամետ Հաթեմ Տահեր 3 մրցումով կախակայուեցաւ:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկ մրցումով կախակայուեցան շարք մը մարզիկներ, որոնց կարգին` Սերժ Չաքըրեան (ՀՄԸՄ):
Ժամհուրի մարզիկներէն (Բ. դասակարգ, ֆութսալ) Ալի Շումար կախակայուեցաւ 3 մրցումով: