Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ շաբաթ, 21 յունուարին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Քֆարժոզի դաշտին վրայ (հարաւ) հիւրը եղաւ Շապապ Ղազիէի:
Հակառակ անոր որ ՀՄԸՄ 2-0 արդիւնքով ուշացած էր, բայց յաջողեցաւ նշանակել 2 կոլ եւ հաւասարեցնել արդիւնքը (2-2)` շնորհիւ Գէորգ Օհանեանի (84-րդ` փենալթիով) եւ Համլեթ Ասոյեանի (88-րդ) նշանակած կոլերուն:
Սակայն մրցումին կորսուած վայրկեաններուն (93-րդ) դաշտին տէրը նշանակեց իր յաղթանակի կոլը եւ տարաւ վերջնական յաղթանակը` 3-2 արդիւնքով:
Շապապ Ղազիէ 30 կէտով ամրապնդեց իր գրաւած երկրորդ դիրքը` երեք կէտով միայն ետ մնալով պարագլուխի դիրքին վրայ գտնուող Իսլահ Պըրժ Շիմալիէն:
ՀՄԸՄ 17 կէտով մնաց 8-րդ դիրքին:
Ստորեւ կու տանք դասաւորումը` 14-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
ԿԷՏ | |
1.- Իսլահ Պըրժ Շիմալի | 33 (36-18) |
2.- Շապապ Ղազիէ | 30 (33-16) |
3.- Շապապ Արապի | 29 (33-11) |
4.- Մապարրա | 28 (20-13) |
5.- Ահլի Նապաթիէ | 20 (12-14) |
6.- Նասեր Պար Էլիաս | 19 (14-17) |
7.- Ամալ Մաարաքէ | 18 (17-21) |
8.- ՀՄԸՄ | 17 (20-21) |
9.- Ահլի Սայտա | 15 (19-22) |
10.- Ռիատա Ուալ Ատապ | 12 (15-26) |
11.- Սաժես | 10 (13-34) |
12.- Շեպիպեթ Մազրաա | 6 (9-28) |