Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պաքուի Հայկական Ջարդերը

Յունուար 20, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈԻԼ ՅԱԿՈԲԵԱՆ

0114baku-tatoul

Հայերը Պաքւում ենթարկուել են երեք մեծ ջարդերի` 1905-ին, 1918-ի սեպտեմբերին եւ 1990 թուականի յունուարի 13-ից 15-ը:

1905-1906 թուականներին հայ-թաթարական-ազրպէյճանական փոխադարձ ջարդերը ընթացել են Պաքւում, Շուշիում, Գանձակ-Գեանջայում, Նախիջեւանում, Երեւանում: Հայութեան համար ամէնից սարսափելին 1918-ի սեպտեմբերի 15-ի Պաքուի կոտորածն էր, որին զոհ գնաց, տարբեր հաշւումներով, 9-ից 15 հազար հայ:

1990-ի յունուարին, ի տարբերութիւն Ազրպէյճանի հայաշատ միւս բնակավայրերի, հազարաւոր հայեր դեռ մնացել էին Պաքւում: Նրանք կարող էին նախորդ երկու տարիների ընթացքում փոխանակել բնակարանները կամ պարզապէս փրկել իրենց կեանքը, սակայն մինչեւ վերջ հաւատացին Պաքուի համաշխարհայնացման:

Ինչպէս եւ Սումկայիթում 1988-ի փետրուարի վերջին օրերին, Պաքւում եւս հայերի վրայ ազրպէյճանցի յարձակուողների գործողութիւններն աչքի էին ընկնում առանձնայատուկ դաժանութեամբ: Մարդկանց նետում էին վերին յարկերի իրենց բնակարանների պատշգամբներից, ամբոխը յարձակւում եւ երկաթեայ ձողերով, դանակներով սպաննում էր հայերին, ուղղակի զաւթում նրանց բնակարանները, ունեցուածքը: Թէ որքան հայեր են սպաննուել Պաքուի ջարդերի օրերին` յստակ անհնար է ասել. հայերը նշում են 150, ներառեալ նրանք, ովքեր ստացած վէրքերից մահացան մի քանի օր անց:

1989թ. դեկտեմբերից Պաքւում մնացած հայերին ազատում էին աշխատանքից: Առաւել անհնազանդ կամ դանդաղաշարժ ղեկավարների ազգանունները, որոնք մտածուած կամ առանց մտածելու չէին կատարում այդ պահանջը, փակցնում էին յատուկ ցուցատախտակներին` Ժողճակատի նստավայրի առաջ: Նոյն վայրում ցուցատախտակների վրայ փակցնում էին նաեւ այն հարիւրաւոր հայերի ազգանունները, որոնք դեռ շարունակում էին աշխատել Ազրպէյճանի կոմկուսի Կենտկոմում, ՊԱԿ-ի համակարգում եւ այլուր:

Ժողճակատի առաջնորդներից Էթիպար Մամետովը 1990թ. յունուարին ասել է. «Ես անձամբ վկայ էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպաննեցին երկու հայի: Հաւաքուել էր ամբոխը, նրանց վրայ պենզին լցրին եւ այրեցին, իսկ երկու հարիւր մեթր հեռւում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զօրքերի 400-500 զինուոր, որոնք մեքենայով` 20 մեթրի վրայ, անցան այդ ածխացած դիակների մօտով, եւ ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»:

0117baku1

Պաքուի հայկական ջարդերը տեղի էին ունենում այն օրերին, երբ Ազրպէյճանում իշխանութեան էր ձգտում Ժողճակատը: Մի կողմից Ազրպէյճանի կոմունիստական ղեկավարութիւնը իշխանութիւնը պահելու համար Մոսկուայից օգնութիւն էր ակնկալում ճակատայինների դէմ պայքարում, միւս կողմից` համագործակցում նրանց հետ:

Միխայիլ Կորպաչովը հեռուստատեսութեամբ յայտարարում է, որ Պաքւում իրադարձութիւնները ողբերգական բնոյթ են ստացել` «ջարդեր, սպանութիւններ, անմեղ մարդկանց իրենց բնակարաններից հանում եւ արտաքսում էին»:  Խորհրդային պետութեան առաջին եւ վերջին նախագահը, ինչպէս Սումկայիթի դէպքում, խուսափում է իրերն իրենց անուններով կոչելուց: Ինչպէս Սումկայիթում, այնպէս էլ` Պաքւում, զօրքերը մտցւում են միայն այն ժամանակ, երբ արդէն հայկական ջարդերն աւարտուած էին: Թուում է` զօրքեր կարող էին եւ չմտցուել, եթէ Ազրպէյճանում վտանգի տակ չլինէր խորհրդային իշխանութիւնը:

«Ազրպէյճանում ծայրայեղական ուժերի գործողութիւնները ստանում էին աւելի ու աւելի բացայայտ հակապետական, հակասահմանադրական եւ հակաժողովրդական բնոյթ: Մի շարք շրջաններում բռնի ուժով հեռացուեցին իշխանութեան օրինական մարմինները, քայքայուեցին կառավարական կառուցուածքները: Հարիւրաւոր քիլոմեթրերի վրայ ոչնչացուեցին պետական սահմանի ճարտարագիտական կառուցուածքները: Գործնականում չէր թաքցւում հանրապետութիւնում իշխանութիւնը բռնի զաւթելու խնդիրը: Այդպէս չէր կարող շարունակուել», ասել է Կորպաչովը:

Յունուարի 15-ին, երբ Պաքւում շարունակւում էին հայկական ջարդերը, ԽՍՀՄ Գերագոյն խորհուրդը ընդունում է ԼՂԻՄ-ում եւ մի քանի այլ շրջաններում արտակարգ դրութիւն յայտարարելու որոշում: Մինչդեռ Պաքւում արտակարգ դրութիւն յայտարարւում է միայն յունուարի 19-ին, երբ հայկական ջարդերը, ըստ էութեան, աւարտուել էին, եւ մայրաքաղաքում հայեր չէին մնացել:

Մոսկուան, հայկական ջարդերն օգտագործելով որպէս պատրուակ, զօրքեր մտցրեց Պաքու` ջախջախելու իշխանութեան ձգտող Ժողճակատին: Խորհրդային զօրքերն Ազրպէյճանի մայրաքաղաք հասան Յունուարի 19-ին` ԽՍՀՄ զինուած ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեպետի գլխաւորութեամբ: Գործողութիւնը համակարգում էր պաշտպանութեան նախարար Դմիտրի Եազովը: Մի քանի օր անց նա խոստովանել է, որ զօրքերը Պաքու են մտցուել «Ժողճակատի կողմից իշխանութիւնը կոմունիստներից զաւթելու փորձը կանխելու նպատակով»:

Սպաննւում են հարիւրից աւելի ցուցարարներ եւ գրոհայիններ, որոնց մի մասը մասնակցել էր Պաքուի հայկական ջարդերին: Խորհրդային տանկերի թրթուրների տակ ճզմւում են նաեւ տասնեակ խաղաղ քաղաքացիներ, հարիւրաւորները վիրաւորւում են: Բախումների ընթացքում սպաննւում են խորհրդային բանակի աւելի քան երկու տասնեակ զինուորներ, ինչը նշանակում է, որ քաղաքում ընթացել են մարտեր ազրպէյճանցիների եւ խորհրդային զօրքերի միջեւ:

Պաքուի ողբերգական իրադարձութիւններից տարիներ անց Գորբաչովը խոստովանել է, որ իր հրամանով են զօրքեր մտցուել Ազրպէյճանի մայրաքաղաք. «Իրադարձութիւնները Պաքւում դարձել էին անկառավարելի, Գերագոյն խորհուրդը եւ կոմկուսը կաթուածահար էին, քանդուել էր երկու հարիւր քիլոմեթրանոց պետական սահմանը, յարձակումներ էին կատարւում տեղական մարմինների վրայ: Ես շտապ Պաքու գործուղեցի Եւկենի Փրիմաքովին եւ Անտրէյ Կիրենքոյին, ովքեր առաջարկեցին արտակարգ իրավիճակ յայտարարել ու զօրքեր մտցնել: Այժմ էլ համարում եմ, որ դրանով կանխուեց աւելի մեծ արիւնահեղութիւնը»:

 

«Ֆոտոլուր»

Նախորդը

Եւրոպացի Երեսփոխաններու Եւ Տարբեր Գործիչներու Դէպի Արցախ Այցելութիւնները Հետզհետէ Կ՛աշխուժանան

Յաջորդը

Խմբագրական «Ազատ Արցախ»-ի. «Պաքուն»` Ցեղասպանութեան Շղթայ-Օղակ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025
Թէկուզ Տկար
Անդրադարձ

Ապրիլ 24-ի Շաբաթէն Անդին

Մայիս 13, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?