Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց այս շաբաթավերջի յայտագիրը:
Ստորեւ` յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 20 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Շապապ Սահել – Սաֆա | 15:30 | Սայտա |
ՇԱԲԱԹ, 21 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Նեպի Շիթ – Ռասինկ | 14:15 | Նեպի Շիթ |
Թրիփոլի – Ահտ | 15:30 | Զղարթա |
ԿԻՐԱԿԻ, 22 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Թատամոն Սուր – Սալամ Զղարթա | 14:15 | Սուր |
Իժթիմահի – Նըժմէ | 14:15 | Թրիփոլի |
Անսար – Ախա Ահլի Ալէյ | 15:30 | Մարզական Աւան |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 20 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Մապարրա – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Ահտ |
Ռիատա Ուալ Ատապ – Շապապ Արապի | 14:15 | Թրիփոլի |
ՇԱԲԱԹ, 21 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Շապապ Ղազիէ – ՀՄԸՄ | 14:15 | Քֆարժոզ |
Իսլահ Պըրժ Շիմալի – Սաժես | 14:15 | Սուր |
ԿԻՐԱԿԻ, 22 ՅՈՒՆՈՒԱՐ. | ||
Ահլի Նապաթիէ – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Քֆարժոզ |
Ահլի Սայտա – Ամալ Մաարաքէ | 14:15 | Սայտա |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ԿԻՐԱԿԻ, 22 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Շեքքա – ՀՄՄ | 14:15 | Զղարթա |
Ֆետերասիոնը Իժթիմահիի պատասխանատուներէն Ռապիհ Աքքարին երկու ամիսով կախակայելէ բացի անոր դէմ սահմանեց նիւթական պատիժ մըն ալ` 2 միլիոն լիբանանեան ոսկի, նկատի ունենալով, որ ան դրսեւորեց ոչ մարզավայել կեցուածք:
Երկուքուկէս միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ ֆութսալի Գ. դասակարգի ախոյեանութեան մասնակցող Թըմնին Թահթա:
Ատկէ բացի, ֆետերասիոնը անոր անունը ջնջեց ֆութսալի ակումբներու ցանկէն, ինչպէս նաեւ անոր բոլոր մարզիկները եղան ազատ ֆութպոլիստներ:
Մէկական մրցումով կախակայուած մարզիկները եղան բազմաթիւ` նկատի ունենալով, որ անոնք ստացած էին իրենց յաջորդական երրորդ դեղին քարտը:
Մէկ մրցումով կախակայուեցաւ նաեւ Գէորգ Գոմաշեան (ՀՄԸՄ):