
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան դարձի 2-րդ հանգրուանի (13-րդ հանգրուան) մրցումներուն ծիրին մէջ, երէկ յետմիջօրէին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ դռնփակ մրցումի մը ընթացքին հիւրընկալեց Մապարրան, 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ: 84-րդ վայրկեանին հիւր կազմը փենալթիով նշանակեց իր առաջին կոլը, մինչ 87-րդ վայրկեանին անիկա նշանակեց իր երկրորդ կոլը:
Հարկ է նշել, որ ՀՄԸՄ բաւական լաւ խաղարկութիւն մը ունեցաւ, սակայն առանց կոլ մը նշանակել կարենալու:
ՀՄԸՄ, որ նախորդ շաբաթավերջին իր արձանագրած յաղթանակին շնորհիւ բարձրացած էր 7-րդ դիրք, վերստին նահանջեց 8-րդ դիրք` կրելով տարեշրջանի իր 6-րդ պարտութիւնը:
Առաջին դիրքը գրաւող Իսլահ Պըրժ Շիմալի իր տրամադրութեան տակ ունի 30 կէտ, մինչ ՀՄԸՄ` 17:
Ստորեւ կու տանք Բ. դասակարգի ախոյեանութեան դասաւորումը` 13-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
| ԿԷՏ | |
| 1.- Իսլահ Պըրժ Շիմալի | 30 (34-18) |
| 2.- Շապապ Ղազիէ | 27 (30-14) |
| 3.- Շապապ Արապի | 26 (29-11) |
| 4.- Մապարրա | 25 (18-12) |
| 5.- Նասեր Պար Էլիաս | 19 (13-15) |
| 6.- Ահլի Նապաթիէ | 19 (10-12) |
| 7.- Ամալ Մաարաքէ | 18 (17-19) |
| 8.- ՀՄԸՄ | 17 (18-18) |
| 9.- Ահլի Սայտա | 12 (17-22) |
| 10.- Ռիատա Ուալ Ատապ | 12 (15-22) |
| 11.- Սաժես | 10 (13-32) |
| 12.- Շեպիպեթ Մազրաա | 5 (7-26) |


