
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 12-րդ եւ դարձի առաջին հանգրուանի մրցումները տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Քֆարժոզի մէջ հիւրը եղաւ Ահլի Նապաթիէի, յաղթանակով սկսաւ դարձի մրցումները, երբ նուազագոյն հաշուով յաղթական վերադարձաւ Պէյրութ:
Թէեւ Ա. կիսախաղը աւարտեցաւ 0-0 հաւասարութեամբ, սակայն Բ. կիսախաղին սկիզբը ՀՄԸՄ նշանակեց մրցումին միակ կոլը` շնորհիւ Քրիսթիան Թիմունեանի, որ մրցակից կազմին զսպած փենալթին գլուխով կոլի վերածեց:
ՀՄԸՄ, որ այսպիսով արձանագրեց տարեշրջանի իր 5-րդ յաղթանակը, դասաւորման մէջ 8-րդ դիրքէն բարձրացաւ 7-րդ դիրք` իր տրամադրութեան տակ ունենալով 17 կէտ:
Առաջին դիրքին վրայ է Իսլահ Պըրժ Շիմալի, որ ունի 29 կէտ:
Նշենք, որ վերջին դիրքին վրայ գտնուող Շեպիպեթ Մազրաա միակ խումբն ըլլալով ցարդ յաղթանակ չէ կրցած արձանագրել:
Ստորեւ` Բ. դասակարգի ախոյեանութեան 12-րդ եւ դարձի առաջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Ռիատա Ուալ Ատապ – Մապարրա | 1-2 |
| Շեպիպեթ Մազրաա – Իսլահ Պըրժ Շիմալի | 1-1 |
| Շապապ Ղազիէ – Սաժես | 3-1 |
| Ահլի Նապաթիէ – ՀՄԸՄ | 0-1 |
| Նասեր Պար Էլիաս – Ամալ Մաարաքէ | 2-1 |
| Ահլի Սայտա – Շապապ Արապի | 2-1 |
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Իսլահ Պըրժ Շիմալի | 29 (32-16) |
| 2.- Շապապ Ղազիէ | 24 (28-14) |
| 3.- Շապապ Արապի | 23 (26-11) |
| 4.- Մապարրա | 22 (16-12) |
| 5.- Նասեր Պար Էլիաս | 18 (13-15) |
| 6.- Ահլի Նապաթիէ | 18 (10-12) |
| 7.- ՀՄԸՄ | 17 (18-16) |
| 8.- Ամալ Մաարաքէ | 17 (16-18) |
| 9.- Ռիատա Ուալ Ատապ | 12 (15-20) |
| 10.- Ահլի Սայտա | 11 (15-20) |
| 11.- Սաժես | 10 (13-29) |
| 12.- Շեպիպեթ Մազրաա | 4 (6-25) |


