
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ կատարուած մրցումներուն, Ռոսթով բաւական կարեւոր յաղթանակ մը արձանագրեց` 3-2 արդիւնքով յաղթելով Պայէրն Միւնիխին: Բայց հակառակ ատոր, Ռոսթով դուրս մնաց մրցաշարքէն:
Երէկ յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը ապահովեցին Փարիզ Սեն Ժերմեն, Արսենալ, Պարսելոնա, Աթլեթիքօ Մատրիտ եւ Պայէրն Միւնիխ:
Ինչ կը վերաբերի նախանցեալ օր տեղի ունեցած մրցումներուն, յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը ապահովեցին Մոնաքօ, Ռէալ Մատրիտ, Լայսթըր Սիթի եւ Եուվենթուս, մինչ մնացեալ չորս խումբերը` Ե., Զ., Է. եւ Ը. խմբակներուն մէջ, պիտի սպասեն վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքներուն:
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի բանակայիններ – Պայէր Լեւերքուզըն | 1-1 |
| Մոնաքօ – Թոթենհամ | 2-1 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Պորուսիա Տորթմունտ – Լեկիա Վարշաւա | 8-4 |
| Սփորթինկ Լիզպոն – Ռէալ Մատրիտ | 1-2 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Քոփենհակըն – Փորթօ | 0-0 |
| Լայսթըր Սիթի – Ֆ. Ք. Պրիւժ | 2-1 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Տինամօ Զաղրեպ – Լիոն | 0-1 |
| Սեւիլլա – Եուվենթուս | 1-3 |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Արսենալ – Փարիզ Սեն Ժերմեն | 2-2 |
| Լուտոկորեց – Պալ | 0-0 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պեշիքթաշ – Պենֆիքա | 3-3 |
| Նափոլի – Տինամօ Քիեւ | 0-0 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Մանչեսթըր Սիթի | 1-1 |
| Սելթիք – Պարսելոնա | 0-2 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Ռոսթով – Պայէրն Միւնիխ | 3-2 |
| Աթլեթիքօ Մատրիտ – ՓՍՎ Այնտհովըն | 2-0 |


