Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին կատարուեցան հինգ ճակատումներ:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Ահտի դաշտին վրայ մրցեցաւ Մապարրայի դէմ, 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրելով, դասաւորման մէջ 4-րդ դիրքէն նահանջեց 7-րդ դիրք` 8 կէտով ետ մնալով պարագլուխի դիրքին վրայ գտնուող Իսլահ Պըրժ Շիմալիէն, որ 1-0 արդիւնքով յաղթեց Նասեր Պար Էլիասին:
Նշենք, որ ցարդ 4 յաղթանակ եւ 2 հաւասարութիւն արձանագրած ՀՄԸՄ, այսպիսով կրեց տարեշրջանի իր 3-րդ պարտութիւնը:
Ա. դասակարգի ախոյեանութեան ծիրին մէջ, Ախա Ահլի Ալէյ – Անսար մրցումը 69-րդ վայրկեանին ընդհատուեցաւ, մինչ անիկա կ՛ընթանար 2-2 հաւասարութեամբ` նկատի ունենալով, որ Ալէյի կազմին համակիրները խուլիկանութեան արարքներ կատարեցին:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Նըժմէ – Սաֆա | 0-1 |
| Թրիփոլի – Իժթիմահի | 4-0 |
| Ախա Ահլի Ալէյ – Անսար) | 2-2 (ընդհատուած) |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Նասեր Պար Էլիաս | 1-0 |
| Ահլի Նապաթիէ – Շապապ Արապի | 0-0 |
| Ռիատա Ուալ Ատապ – Ամալ Մաարաքէ | 1-2 |
| Մապարրա – ՀՄԸՄ | 2-0 |
| Ահլի Սայտա – Սաժես | 0-1 |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| ՀՄՄ – Շապապ Թրիփոլի 1-1 | 1-1 |
Ստորեւ` Բ. դասակարգի ախոյեանութեան դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Իսլահ Պըրժ Շիմալի | 22 (23-12) |
| 2.- Շապապ Ղազիէ | 17 (18-10) |
| 3.- Շապապ Արապի | 17 (18-7) |
| 4.- Մապարրա | 16 (12-8) |
| 5.- Ահլի Նապաթիէ | 15 (9-8) |
| 6.- Նասեր Պար Էլիաս | 15 (12-13) |
| 7.- ՀՄԸՄ | 14 (16-10) |
| 8.- Ամալ Մաարաքէ | 13 (11-13) |
| 9.- Սաժես | 9 (10-23) |
| 10.- Ռիատա Ուալ Ատապ | 9 (11-13) |
| 11.- Ահլի Սայտա | 5 (5-12) |
| 12.- Շեպիպեթ Մազրաա | 2 (2-18) |


