
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի մրցումները:
Փիւնիկ Երեւան միակն ըլլալով յաղթանակ մը արձանագրեց` 2-1 արդիւնքով պարտութեան մատնելով Արարատը, մինչ մնացեալ մրցումները աւարտեցան հաւասարութեամբ. Բանանց – Գանձասար – Կապան` 1-1, եւ Շիրակ – Ալաշկերտ` 0-0:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Շիրակ | 28 (15-7) |
| 2.- Փիւնիկ | 25 (17-19) |
| 3.- Ալաշկերտ | 23 (21-15) |
| 4.- Գանձասար – Կապան | 21 (16-12) |
| 5.- Բանանց | 14 (12-22) |
| 6.- Արարատ | 5 (5-21) |


