Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Միացեալ Նահանգները Եւ Ռուսաստանը Ճանաչո՞ւմ Են Արցախի Հանրապետութիւնը

Նոյեմբեր 15, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

mamig

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովը նոյեմբերի 8-ին հրապարակեց Արցախի սահմանադրութեան նոր նախագիծը, որով Լեռնային Ղարաբաղը քայլ է կատարում իր պատմական` Արցախ անուանմանը լիարժէքօրէն վերադառնալու ուղղութեամբ: Հիմնական օրէնքի նախագիծը, որը հանրային քննարկումներից, ԱԺ-ում հաստատուելուց յետոյ կը դրուի հանրաքուէի, կոչուելու է ոչ թէ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրութիւն, ինչպիսին ներկայումս գործողն է, այլ` Արցախի: Սակայն նախագծի առաջին յօդուածի երկրորդ պարբերութիւնը գրեթէ նոյնութեամբ կրկնում է գործող սահմանադրութեան այն ձեւակերպումը, թէ` «Արցախի Հանրապետութիւն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն անուանումները նոյնական են»:

Աւելի վաղ` նոյեմբերի 5-ին, յանձնաժողովի նախագահ, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը Արցախի հանրային հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում ասել էր, թէ տեղի է ունենում ենթակայի փոփոխութիւն, որն արտացոլուելու է սահմանադրութեան առաջին յօդուածում: Սակայն փաստը, որ այդ ձեւակերպումը նոյնութեամբ պահպանուել է` շարադասութեան որոշակի տարբերութեամբ, հաստատում է, որ վերջին պահին, թերեւս, որոշուել է չգնալ ԼՂ անուանումից ամբողջական հրաժարման ճանապարհով, յատկապէս` այն պատճառով, որպէսզի դա չընկալուի որպէս Արցախի պետական նոր կազմաւորման նախաձեռնութիւն, այսինքն ԼՂՀ-ի փոխարէն` նոր ենթակայի ստեղծում: Պատճառը մի կողմից իրաւական շարունակականութեան եւ նոյնականութեան ապահովումն է, իսկ միւս կողմից` աւելի շատ ունի քաղաքական տողատակ եւ պայմանաւորուած է ԼՂ հիմնահարցի չկարգաւորուածութեամբ, քաղաքական գործընթացում միջազգային աւելորդ դիմադրութիւն չյարուցելու դիտաւորութեամբ:

Պաշտօնական Պաքուն վերջին շրջանում արհեստականօրէն սրում է սահմանադրական փոփոխութիւնների միջոցով ԼՂ-ն անուանափոխելու Ստեփանակերտի որոշումը` այն առայժմ ոչ պաշտօնական մակարդակով բարձրացնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների առջեւ: Երկու օր առաջ ազրպէյճանական «ԱՓԱ» գործակալութիւնն այդ հարցը բարձրացրել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ հարցազրոյցում: Ի պատասխան` Զախարովան նշել էր, թէ Ռուսաստանն, համանախագահող միւս երկրները, ինչպէս նաեւ Հայաստանը ԼՂ-ն չեն ճանաչում որպէս անկախ պետութիւն: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պէտք է որոշուի բանակցութիւնների ընթացքում: Ներկայումս նոր անուանումների յայտնուելը չի ազդի Ռուսաստանի դիրքորոշման վրայ», ասել էր նա: Դրանից յետոյ «ԱՓԱ»-ն խնդրոյ առարկայի կապակցութեամբ պարզաբանում է խնդրել նաեւ ՄԽ ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքից, ով, կրկնելով ԼՂ-ն չճանաչուած լինելու մասին միտքը, այսօր նաեւ նշել է. «Շատ կարեւոր է, որ բոլոր կողմերն աշխատեն հակամարտութիւնը կարգաւորելու ուղղութեամբ` հիմնուած Հելսինքեան եզրափակիչ աքթի վրայ, որում արտայայտուած են ինքնորոշման իրաւունքի, տարածքային ամբողջականութեան եւ ուժի գործադրումից խուսափելու սկզբունքները»:

Յատկանշական է, որ թէ՛ Զախարովան եւ թէ՛ Ուորլիքը սեփական երկրի անունը փոխելու` արցախցիների նախաձեռնութիւնը փաստացի անընդունելի չեն համարել: Եթէ Զախարովան շեշտում է, որ դա չի կարող խանգարել բանակցային գործընթացին, ապա Ուորլիքն, ըստ էութեան, աւելի կարեւոր տողատակի միտք է արտայայտում, ըստ որի, հակամարտութեան կարգաւորումը չի կարող շրջանցել արցախցիների ինքնորոշման իրաւունքը, որի դրսեւորումներից են ոչ միայն սեփական պետութեան անունը փոխելը, այլեւ, առհասարակ, հանրաքուէի միջոցով սահմանադրական փոփոխութիւններ անցկացնելը: Սա համանախագահողների կողմից Արցախի ինքնորոշման իրաւունքը ճանաչելու անուղղակի դրսեւորում է, որի սլաքներն ուղղուած են Պաքուի դէմ: Համանախագահները Պաքուին փորձում են հասկացնել, որ Արցախի ինքնորոշման իրաւունքը յամառօրէն չճանաչելու` Պաքուի ներկայիս ապակառուցողական կեցուածքը, որի պատճառով բանակցային գործընթացը ապրիլեան պատերազմից յետոյ կրկին մտել է փակուղի, կարող է յանգեցնել ոչ միայն հանրաքուէ անցկացնելու իրաւունքի` միջազգայնօրէն օրինականացմանը, այլ նաեւ` այդ հանրաքուէների արդիւնքների ճանաչմանը:

Սա համանախագահող երկրների կողմից նմանատիպ առաջին անուղղակի զգուշացումը չէ: Նրանք գրեթէ նոյն կերպ են արձագանգել թէ՛ Արցախի նախագահական վերջին ընտրութիւններին եւ թէ՛ սահմանադրական նախորդ հանրաքուէին, ընդ որում, ժամանակի ընթացքում աւելի ու աւելի վստահ արտայայտուելով նման որոշումների ընդունման` արցախցիների իրաւունքը ճանաչելու օգտին: Սա նշանակում է` որքան Արցախում յաճախակի են նման միջոցառումներ անցկացւում, այնքան Պաքուն աւելի է կանգնում փաստի առաջ, եւ այնքան միջազգային հանրութիւնն աւելի է հակւում դրանք օրինաչափ ընդունելուն:

Մի քանի ամսից նոր սահմանադրութեան նախագիծը կը դրուի հանրաքուէի: Որեւէ կասկած չկայ, որ Ազրպէյճանը հերթական վայնասունն է բարձրացնելու, փորձելու է ՄԽ համանախագահներից դատապարտող յայտարարութիւններ պոկել: Նրանք նորից առիթ կը տան համանախագահներին` անուղղակիօրէն ճանաչել  արցախցիների ինքնորոշման իրաւունքը եւ նման բողոքները դարձնելով ինքնանպատակ ու անիմաստ:

Այս պարունակում անգամ կարեւոր չէ, թէ սահմանադրական հանրաքուէով ի՛ նչն է ինչո՞վ փոխւում: Կարեւորը նախ` հանրաքուէի անցկացմանն աշխարհին վարժեցնելն է եւ, հանրաքուէն մաքուր եւ արդար անցկացնելով, ժողովրդավարական պետականութեան կայացուածութիւնը վերահաստատելը: Դրանով Ստեփանակերտը օրակարգային է դարձնում իրեն անյապաղ բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտութիւնը:

10 նոյեմբերի 2016
«Երկիր»

 

Նախորդը

Գրողի Անկիւն. Երեւան` «Ցաւդ Տանեմ»…

Յաջորդը

Հայկական Կրիաներ` Ցամաքաբնակ, Ջրաբնակ, Բուսակեր Եւ Գիշատիչ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?