Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նորմալ Ա…

Նոյեմբեր 5, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

0805_Karabagh-border

ՅԱՍՄԻԿ  Վ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

«Նորմալ ա», ասում է արցախցին անգամ ընտանիքի, կենցաղի հոգսերից, ֆինանսական դժուարութիւններից, աշխատանք լինել-չլինելուց խօսելիս: Քիչ-քիչ սովորում ես, ինչպէս որ սովորում ես արցախցու բերանից յաճախակի հնչող «Շուշուայ ուգլը», «գասծինիցին ռաչին», «քինանք պլոշաձը», «քինամըմ պռադուկտովի մագազին», «կամանդիրը քեցալա պոլկ», «պագորոդու», «քեամըմ շկոլը», կամ «ձիւեատի պառալելնին» արտայայտութիւններին: Եւ «նորմալ ա»-ն ռուսածին այլ բառերի շարքում քիչ-քիչ նորմալ է դառնում քեզ համար: Երեւի Արցախում հաւատում են, որ բարձրաձայն ասուած մտքերը տիեզերական մի անբացատրելի օրէնքով կեանք են ստանում, իրականութիւն դառնում:

Ղարաբաղում ամէն ինչ մի տեսակ ուրիշ է. խօսքը, կենցաղը, օրուայ կշռոյթը, բանակում ծառայող զինուորի մայր լինելու զգացումը: Արցախ ոտք դնելուն պէս ամէն քայլափոխի զինուորի համազգեստ ես տեսնում, ու մի տեսակ ուզում ես նմանուել իրենց, գոնէ` հագուստի գոյնով, ասես` ուզում ես արդարանալ, որ թէեւ մի քանի օրով ես եկել, բայց կիսում ես իրենց հոգսն ու դու էլ ես ջանում մի բան անել, որ արցախցին դպրոց, հիւանդանոց ունենայ, մոռանայ վէրքերն ու խաղաղ երկնքի տակ քնի-արթնանայ: Անդադար գլխումդ պտտուող միտքը, թէ «չկարողացայ որդուս հեռացնել երկրից ու…», ինչը ծանօթ-բարեկամից խնամքով թաքցնում ես Հայաստանում, Արցախում մի տեսակ այլ որակ է ստանում, երբ ընտանիքից երկու-երեք տղամարդ ծառայութեան ուղարկած մօր կամ քրոջ բերանից լսում ես, «բա ինչ, պիտի ծառայի, նորմալ ա»: Արցախցու «նորմալ ա»-ն օգնում է քեզ ուղղել մէջքդ ու մտածել «… պիտի  ծառայի, բա տղամարդ չի՞, միայն թէ հեռու մնայ շառից-փորձանքից»: Ու այսպէս, մէկ իջեցնում, մէկ բարձրացնում ես գլուխդ: Ասես Արշակ թագաւորը լինես, որ մէկ խոնարհում էր գլուխը, մէկ` ուղղում մէջքը, ոտքը դնելով մերթ հարեւան երկրի, մերթ` հայոց աշխարհից բերուած հողի վրայ: «Նորմալ ա», ասում է որդիդ, ասում են ընկերներն ու Արցախում ամէնուր հանդիպող զինուոր-տղաները, ասես երկշաբաթեայ հանգիստն են անցկացնում Քոպուլեթիի ծովափին: Ու սիրտդ փլւում է, որ դեռ տղամարդ չդարձած` արդէն տղամարդ են էս մատղաշ զինուոր-տղաները: «Բա ինչ», մտածում ես «նորմալ ա, տղամարդ-տղան նորմալ ա: Ու դու կրկին ու կրկին ձգւում ես դէպի Արցախ, որ հանգիստ ու վստահ ասուած «նորմալ ա»-ից ուժ ստանաս, մինչեւ կը գան ծնողի համար իսկապէս նորմալ ու անհոգ օրեր եւ կը լցուի օճախդ ու հոգիդ:

Այսպէս էր, մինչեւ ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը` յաջորդող օրերով: <Նորմալ չի>, տնքում էր ներքին ձայնը: <Դէպի իր երազանքները քայլող տղայի մահը նորմալ չի, զաւակին հողին յանձնող ծնողի կսկիծը նորմալ չի, որդուն համբուրելու փոխարէն` նրա անկենդան լուսանկարն համբուրելը նորմալ չի, Երեւանի թանկ սրճարաններում սուրճ խմելն ու ֆեյսպուքեան news-երը  սառնասրտօրէն քննարկելն ու ոչինչ չանելը նորմալ չի, գլուխը խլուրդի նման աւազի տակ թաքցնելը մարդ-արարածի համար նորմալ չի, ինչպէս որ հայաստանեան շատ ծնունդ-կնունքներին հայ զինուորի կենացը չխմելը նորմալ չի>: Չէ՞ որ Արցախում ամէն հաւաք` մեծ, թէ փոքր, սկսւում ու աւարտւում է խաղաղ օրերի, մեր զոհուած տղաների ու սահմանին կանգնած զինուորի կենացներով:

Ապրիլեան օրերի հնարաւոր վերադարձի միտքը հանգիստ չի տալիս: Վերջին  ամիսներին հնչող <յարաբերական հանգստի> միտքն անհանգիստ մտքեր է ծնում, բայց յանկարծ հասկանում ես, որ աշխարհը եղել ու մնում է մի եռացող կաթսայ, որը չի զատում սպիտակը սեւից, ունեւորին չքաւորից, ու լինի դա պատերազմ, երկրաշարժ, ջրհեղեղ, թէ հողի առուծախ, միեւնոյն է, փախուստի ճանապարհը կրկին կը բերի քեզ հայրենիք: Ուրեմն, ինչո՞ւ չմնանք մեր հողում, որ նեցուկ լինենք հայ զինուորին ու կառուցենք մեր օրն ու ապագան, որքան ուժներս պատի:

Մտորումներ` Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին

 

Նախորդը

Մոնթեվիտէոյի Մէջ Հայոց Ցեղասպանութիւնը Վերապրածի Մը Անունով Հրապարակ Կոչուած Է

Յաջորդը

Անդրադարձ` «Կանչ» Ժապաւէնի Ցուցադրութեան Առիթով Սպասելով Բարձրագոռ Կանչերու

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?