Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութսալի Ա. եւ Բ. դասակարգերու ախոյեանութիւններուն 6-րդ հանգրուանի մրցումները:
Ա. դասակարգի ախոյեանութեան պարագլուխի դիրքը կը գրաւէ Պէյրութի դրամատունը, որ ցարդ իր կատարած 5 մրցումներն ալ աւարտած է յաղթանակով:
Ինչ կը վերաբերի Բ. դասակարգին, Ղըպէյրի կը գրաւէ առաջին դիրքը` 15 կէտով:
ՀՄԸՄ Պուրճ Համուտ, որ արձանագրած է 3 յաղթանակ եւ կրած 2 պարտութիւն, 9 կէտով կը գրաւէ 6-րդ դիրքը: ՀՄԸՄ նշանակած է 22 կոլ եւ իր բերդին մէջ ստացած 18 կոլ:
Ստորեւ` դասաւորումները.
| Ա. ԴԱՍԱԿԱՐԳ | ԿԷՏ |
| 1.- Պէյրութի դրամատուն | 15 |
| 2.- Լիբանանեան բանակ | 12 |
| 3.- Շուէյֆաթ | 10 |
| 4.- Շապապ Էշրեֆիէ | 10 |
| 5.- Հըրրիէ Սայտա | 7 |
| 6.- Ֆիհաա Թրիփոլի | 5 |
| 7.- 1875-Ռիատի | 5 |
| 8.- Ժընուպ Ռիատի | 3 |
| 9.- «Էյ. Եու. Սի. Ի.» | 1 |
| Բ. ԴԱՍԱԿԱՐԳ | ԿԷՏ |
| 1.- Ղըպէյրի | 15 |
| 2.- Ահլի Սայտա | 12 |
| 3.- Լուէյզի Զուք Մոսպեհ | 12 |
| 4.- Ամալ Պիքֆայա | 12 |
| 5.- Ռաուտա Տըքուանէ | 9 |
| 6.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 9 |
| 7.- Ներքին ապահովութեան ուժեր | 6 |
| 8.- Ժամհուր | 6 |
| 9.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 6 |
| 10.- «Ճի. Էս. Քէյ.» | 3 |
| 11.- Փաստաբաններու սենտիքա | 0 |


