
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ գիշեր տեղի ունեցած ամէնէն կարեւոր մրցումը, որ իրարու դէմ հանեց Պարսելոնան եւ Մանչեսթըր Սիթին, աւարտեցաւ առաջինին յաղթանակով` 4-0 արդիւնքով:
Լիոնել Մեսսի հեթրիք մը իրագործեց (17-րդ, 61-րդ եւ 69-րդ), մինչ չորրորդ կոլը նշանակեց Նէյմար (89-րդ)` աւելի քան 69 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Նշենք, որ իւրաքանչիւր խումբ մրցումը աւարտեց տասը մարզիկով:
Արսենալ արձանագրեց 6-0 արդիւնքով յաղթանակ մը, մինչ Պայէրն Միւնիխ` 4-1:
Երէկուան մրցումներուն ընդամէնը նշանակուեցաւ 28 կոլ:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Արսենալ – Լուտոկորեց | 6-0 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Պալ | 3-0 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Տինամօ Քիեւ – Պենֆիքա | 0-2 |
| Նափոլի – Պեշիքթաշ | 2-3 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Պարսելոնա – Մանչեսթըր Սիթի | 4-0 |
| Սելթիք – Մէօնշընկլատպախ | 0-2 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Պայէրն Միւնիխ – ՓՍՎ Այնտհովըն | 4-1 |
| Ռոսթով – Աթլեթիքօ Մատրիտ | 0-1 |


