
Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցան Լիբանանի փինկ փոնկի 2016-ի բաժակի մրցաշարքի տղոց եւ աղջկանց մրցումները:
Աղջկանց տիտղոսին տիրացաւ Մարիանա Սահակեան (Նատուա Քամաթիէ), որ աւարտականին 3-0 արդիւնքով (11-5, 11-3 եւ 11-6) յաղթեց Նոել Քէշիշեանին (ՀՄԸՄ Պէյրութ): Երրորդ դիրքը գրաւեց Մէյսա Պըսէյպես, իսկ չորրորդ դիրքը` Ճենիֆըր Խայեաթ (ՀՄԸՄ Պէյրութ):
Իսկ տղոց տիտղոսին տիրացաւ Ժոզեֆ Շալհուպ (Ս. հոգի), որ աւարտականին 3-1 արդիւնքով յաղթեց (11-6, 11-7, 7-11 եւ 11-8) Մոհամետ Հապեշի (Ռիատի Պէյրութ): Երրորդ դիրքը գրաւեց Մոհամետ Համիէ, իսկ չորրորդ դիրքը` Աւօ Մումջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ):
Աւարտին Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին անդամներէն ոմանք կատարեցին մրցանակաբաշխութիւնը:


