Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ տեղի ունեցող 2018-ի մոնտիալի ֆութպոլի զտումի մրցաշարքի 10-րդ հանգրուանի մրցումներուն, Պրազիլ 2-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք վերջին դիրքին վրայ գտնուող Վենեզուելայի դաշտէն, Ուրուկուէյէն խլեց պարագլուխի դիրքը: Վերջինս 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Քոլոմպիոյ դաշտին վրայ:

Պրազիլի 2 կոլերը նշանակեցին Կապրիել Ժեզուս (8-րդ) եւ Վիլիան (53-րդ):
Արժանթին, որ իր դաշտին վրայ հիւրընկալեց Փարակուէյը, 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ: Տերլիս Կոնզալես նշանակեց հիւր կազմին կոլը (18-րդ), մինչ Արժանթինի մարզիկներէն Սերճիօ Ակուերօ 47-րդ վայրկեանին չկրցաւ ի նպաստ իր կազմին փենալթի մը կոլի վերածել:
Ստորեւ դասաւորման պատկերը` 10-րդ հանգրուանէն ետք.
Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Պրազիլ | 6 | 3 | 1 | 21 |
| 2.- Ուրուկուէյ | 6 | 2 | 2 | 20 |
| 3.- Էքուատոր | 5 | 2 | 3 | 17 |
| 4.- Քոլոմպիա | 5 | 2 | 3 | 17 |
| 5.- Արժանթին | 4 | 4 | 2 | 16 |
| 6.- Փարակուէյ | 4 | 3 | 3 | 15 |
| 7.- Չիլի | 4 | 2 | 4 | 14 |
| 8.- Փերու | 2 | 2 | 6 | 8 |
| 9.- Պոլիվիա | 2 | 2 | 6 | 8 |
| 10.- Վենեզուելա | 0 | 2 | 8 | 2 |


