Թուլուզ – Փարիզ Սեն Ժերմեն բացման մրցումով այսօր կը սկսի Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութեան` «Լիկ-1»-ի 7-րդ հանգրուանը:
Շաբաթ օր տեղի կ՛ունենան վեց, իսկ կիրակի օր` երեք այլ ճակատումներ:
Այս հանգրուանին նախօրեակին, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Նիս ցարդ անպարտելի միակ խումբն է:
Մայրաքաղաքի կազմը` Սեն Ժերմեն, որ կրած է պարտութիւն մը, կէտի մը տարբերութեամբ կը գրաւէ 2-րդ դիրքը:
Նշենք, որ Նիս նախանցեալ օր բաւական տպաւորիչ յաղթանակ մը արձանագրեց, երբ 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց իր հիւրը` Մոնաքոն:
Առաւելագոյն 18 կէտէն 5 կէտ ապահոված Մարսէյ կը գտնուի ոչ նախանձելի` 15-րդ դիրքին վրայ:
Ստորեւ` 7-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
Թուլուզ (5) – Փարիզ Սեն Ժերմեն (2) | 21:45 |
ՇԱԲԱԹ | |
Լորիան (20) – Լիոն (7) | 18:00 |
Պորտօ (4) – Քան (14) | 21:00 |
Տիժոն (19) – Ռենն (8) | 21:00 |
Մոնաքօ (3) – Անժէ (11) | 21:00 |
Մոնփելիէ (13) – Մես (9) | 21:00 |
Պասթիա (12) – Կենկան (6) | 21:00 |
ԿԻՐԱԿԻ | |
Սենթ Էթիեն (10) – Լիլ (18) | 16:00 |
Նանսի (17) – Նիս (1) | 18:00 |
Մարսէյ (15) – Նանթ (16) | 21:45 |