14 սեպտեմբերին Աթէնքի մէջ (Յունաստան) տեղի պիտի ունենան «Եու. Է. Էֆ. Ա.»-ի նախագահական ընտրութիւնները:
ՖԻՖԱ-ն պաշտօնապէս յայտարարեց նախագահի այդ պաշտօնին համար իրենց թեկնածութիւնը առաջադրած 3 անձերուն անունները:
Այդ 3 թեկնածուներն են` սպանացի Անխել Մարիա Վիլիար, հոլանտացի Միքայէլ Վան Փրաակ եւ սլովենիացի Ալեքսանտր Սեֆերին:
Նշենք, որ «Եու. Է. Էֆ. Ա.»-ի նախագահի ընտրութեան օրը պիտի յայտարարուի նաեւ նախկին նախագահ, ֆրանսացի Միշել Փլաթինիի հեռացման մասին: