Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտարարեց, որ Լիբանանի ֆութպոլի գերբաժակի մրցաշարքին ճակատումը` Սաֆայի եւ Նըժմէի միջեւ, տեղի պիտի ունենայ շաբաթ, 27 օգոստոսին, յետմիջօրէի ժամը 16:00-ին, Մարզական աւանին մէջ:
Այլ գետնի վրայ, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի բաժակի մրցաշարքին աւարտական մրցումը տեղի պիտի ունենայ կիրակի, 21 օգոստոսին, յետմիջօրէի ժամը 16:00-ին, դարձեալ Մարզական աւանին մէջ: Մրցումին ընթացքին իրարու դէմ պիտի ճակատին Նըժմէ եւ Անսար:
Ինչ կը վերաբերի Լիբանանի ֆութպոլի ախոյեանութեան Ա. եւ Բ. դասակարգի 2016-2017 տարեշրջանին, Ա. հանգրուանի մրցումները պիտի սկսին ուրբաթ, 9 սեպտեմբերին` ստորեւ տրուած յայտագիրին հիմամբ.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ |
||
| ՈՒՐԲԱԹ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Իժթիմահի – Շապապ Սահել | 15:30 | Թրիփոլի |
| Սաֆա – Ահտ | 17:30 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ. | ||
| Թրիփոլի – Ախա Ահլի Ալէյ | 15:30 | Թրիփոլի |
| Սալամ Զղարթա – Անսար | 17:30 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ. | ||
| Նեպի Շիթ – Թատամոն Սուր | 15:30 | Նեպի Շիթ |
| Նըժմէ – Ռասինկ | 15:30 | Մարզական Աւան |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ» |
||
| ՈՒՐԲԱԹ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐ. | ||
| Ահլի Նապաթիէ – Մապարրա | 15:30 | Քֆարժոզ |
| Նասեր Պար Էլիաս – Ռիատա Ուալ Ատապ | 15:30 | Խիարա |
| ՇԱԲԱԹ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ. | ||
| Սաժես – ՀՄԸՄ | 15:30 | Սաֆա |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Շեպիպեթ Մազրաա | 15:30 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ. | ||
| Ահլի Սայտա – Ամալ Մաարաքէ | 15:30 | Սայտա |
| Շապապ Ղազիէ – Շապապ Արապի | 15:30 | Քֆարժոզ |


